«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
1 փետրվարի 2017 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան |
Հավելված |
Ձև |
ԴԻՄՈՒՄ |
Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Ինքնազբաղված անձի անունը և ազգանունը |
||||||||
2. Ինքնազբաղված անձի անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել |
||||||||
3. Ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը |
||||||||
4. Ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
5. Ինքնազբաղված անձի բնակության վայրը |
N |
6. Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) |
7. Գործու-նեության իրականացման վայրը |
8. Գործունեություն իրականացնելու ժամանակահատվածի | |
սկիզբը |
ավարտը | |||
1. |
Բնակչության պատվերով կատարվող` |
|||
1.1 |
կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում |
|||
1.2 |
հագուստի արտադրություն և նորոգում |
|||
1.3 |
գլխարկների արտադրություն և նորոգում |
|||
1.4 |
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
|||
1.5 |
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
|||
1.6 |
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում |
|||
1.7 |
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում |
|||
1.8 |
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
|||
1.9 |
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|||
1.10 |
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|||
1.11 |
թիթեղագործական գործունեություն |
|||
2. |
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում |
|||
3. |
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
|||
4. |
Լեզուների ուսուցման դասընթացներ |
|||
5. |
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
|||
6. |
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
|||
7. |
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
|||
8. |
Ստեղծագործական գործունեություն |
|||
9. |
Խնջույքավարների գործունեություն |
|||
10. |
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
|||
11. |
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
|||
12. |
Դարբնոցային գործունեություն |
|||
13. |
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում |
Սույն դիմումով հայտարարում եմ, որ` |
Ինքնազբաղված անձ |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը (այսուհետ` դիմում) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածին համապատասխան:
2. Դիմումի 1-ին կետում լրացվում է Օրենքի համաձայն ինքնազբաղված անձ համարվող ֆիզիկական անձի, այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է այն տրվել:
4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:
5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:
6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի բնակության վայրը:
7. Դիմումի 7-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման այն վայրը, որտեղ ինքնազբաղված անձն իրականացնում է դիմումի 6-րդ կետում նշված համապատասխան գործունեության տեսակը:
8. Դիմումի 8-րդ կետի «սկիզբը» սյունակում լրացվում է գործունեություն իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ «ավարտը» սյունակում` գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: