«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2016 թ. |
N 755-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 670-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հունիսի 27-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 670-Ն հրամանով հաստատված`
1) Հավելված 1-ի`
ա. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.
1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը սահմանվում է 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:
2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ) բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների:
3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ընդհանուր առմամբ կազմելով 31 դասաժամ:
4) Մնացած 3 դասաժամը սովորողը տնօրինում է իր հայեցողությամբ:
5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը:
6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ):»:
բ. 39-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները` բացառությամբ այն առարկաների, որոնց ուսումնասիրությունը սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 45-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջին համապատասխան ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում:»:
գ. 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40. Ուսումնական պարապմունքների ընթացքում 10-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2016թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ, ձմեռային` 2016թ. դեկտեմբերի 26-ից 2017թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային` 2017թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:»:
դ. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.
1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը սահմանվում է 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:
2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ) բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների:
3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ընդհանուր առմամբ կազմելով 31 դասաժամ:
4) Մնացած 3 դասաժամը սովորողը տնօրինում է իր հայեցողությամբ:
5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը:
6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ):»:
2) Հավելված 1.1-ի`
ա. աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 2
Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսումնական պլան
X-XII դասարաններ
|
»: |
բ. աղյուսակ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 3
Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ուսումնական պլան
X-XII դասարաններ
|
»: |
գ. աղյուսակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 4
Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլան
X-XII դասարաններ
|
»: |
3) Հավելված 2-ի`
ա. 11-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրակրթական ընդհանուր ծրագրի առարկաներից սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 45-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքի:»:
բ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետներ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|