«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11216189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 մայիսի 2016 թ. |
թիվ 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ԿԱՄ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.4 հոդվածի 1-ին մասի համաձայն՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 30-ից:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված |
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ԿԱՄ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ
____________________________________________________________________________________
(փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցրած
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)
Վերցված փաստաթղթում (նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ ընդգծել) ամրագրված տվյալները
____________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
____________________________________________________________________________________
(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը, փաստաթղթի համարը)
____________________________________________________________________________________
(տրման օրը, ամիսը, տարեթիվը, ում կողմից է տրվել)
Փախստականի նույնականացման քարտը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելու հիմքն է՝ (ընդգծել)
1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը,
2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը օրենքով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել,
3) փաստաթուղթը կեղծվել է,
4) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ,
5) անձն օգտագործում է այլ անձին պատկանող փաստաթուղթ:
ՆՇՈՒՄՆԵՐ _________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Փաստաթուղթը վերցրեց |
________________________________________________________________ |
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը) |
____________________________________________________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը)
Փաստաթուղթը վերցնելու ամսաթիվը ____________________ |
_____________________ 20 թ. |
Կ. Տ. |