«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10115083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
11 մարտի 2015 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,
3) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկը` համաձայն հավելված N 3-ի:
2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` սույն հրամանի 1-ին կետի 1-3 ենթակետերով հաստատված փաստաթղթերը տեղադրել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի առանձին բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:
3. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր, պայմանագրային-իրավական վարչություններին:
Գեներալ-գնդապետ՝ |
Գ. Հակոբյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) Կոլեգիայի 21.04.2015 թ. N 30 որոշման հավելված N 16 (Տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգ) համաձայն:
2. Սույն Կանոնակարգը սահմանում է Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությունում (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) նշված տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված և ապրանքների միասնական ցանկի (այսուհետ` միասնական ցանկ) 2.17 բաժնում ընդգրկված (սույն հրամանի հավելված N 2) հատուկ տեխնիկական միջոցների (այսուհետ` հատուկ տեխնիկական միջոցներ)` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման (այսուհետ` ներմուծում) և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման (այսուհետ` արտահանում) կարգը:
3. Սույն Կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությամբ (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) իրավունքի մեջ մտնող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
4. Եթե հատուկ տեխնիկական միջոցներն իրենց կազմում ունեն միասնական ցանկի 2.19 բաժնում ընդգրկված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, ապա ապրանքը միասնական ցանկի 2.17 բաժնում ներառելու մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` ՀՀ ԱԱԾ), որը լիազորված է քննարկելու լիցենզիայի տրամադրումը և (կամ) տրամադրելու եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ), (այսուհետ` համաձայնեցնող մարմին):
5. Հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում է ԵՏՀ Կոլեգիայի 16.05.2012 թ. N 199 որոշմամբ հաստատված առանձին տեսակի ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրման համար հայտի ձևակերպման և նման լիցենզիայի ձևակերպման մասին Կանոնակարգին համապատասխան կազմված լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) կամ ԵՏՀ Կոլեգիայի 06.11.2014 թ. N 45 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան կազմված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում, բացառությամբ սույն Կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:
6. Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն արգելվում է:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄԸ
7. Հատուկ տեխնիկական միջոցներն արտահանման կամ ներքին սպառման համար բացթողնման մաքսային գործընթացի մեջ ներառումն իրականացվում է մաքսային մարմնին լիցենզիայի ներկայացմամբ:
8. Հատուկ տեխնիկական միջոցների` մաքսային տարածքում վերամշակման, մաքսային տարածքից դուրս վերամշակման, ժամանակավոր ներմուծման (թույլտվության), ժամանակավոր արտահանման, ազատ մաքսային գոտու, ազատ պահեստի, ներքին սպառման համար վերամշակման, վերաարտահանման, վերաներմուծման մաքսային գործընթացների մեջ ներառումն իրականացվում է անդամ-պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացման դեպքում:
Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացների գործողությունն ավարտելու նպատակով հատուկ տեխնիկական միջոցների ներառումը վերաարտահանում և վերաներմուծում մաքսային գործընթացների մեջ իրականացվում է հատուկ տեխնիկական միջոցները ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացների մեջ ներառելու համար տրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:
9. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման համար հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային տարանցման մաքսային գործընթացի մեջ իրականացվում է առանց լիցենզիայի և (կամ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացման:
10. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ներքին մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման մաքսային մարմին փոխադրման համար հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային տարանցման մաքսային գործընթացի, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային պահեստի և ոչնչացման մաքսային գործընթացների մեջ իրականացվում են հատուկ տեխնիկական միջոցներն այլ մաքսային գործընթացների մեջ ներառելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:
11. Չի թույլատրվում հատուկ տեխնիկական միջոցների ներառումն անհարկ առևտրի և պետության օգտին հրաժարվելու մաքսային գործընթացների մեջ:
III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Լիցենզիայի ձևակերպման համար իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 1-Ն հրամանի հավելվածին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը` լրացված ռուսերեն լեզվով (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ տարբեր կոդեր ունեցող ապրանքների համար լրացվում են առանձին հայտեր): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, հատուկ տեխնիկական միջոցների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:
Հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձի դեպքում` ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անձնագրի պատճենը (այսուհետ` հայտ),
2) հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը,
5) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,
6) հատուկ տեխնիկական միջոցների տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագրի պատճենը, դրան կից հավելվածները և (կամ) դրա լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
7) ՀՀ ԱԱԾ գրավոր հարցմամբ` փորձագիտական եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները:
13. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով կամ փաստաթղթերի պատճենները պետք է կարված լինեն և դրանց վերջին էջերը` կնքված ու ստորագրված:
14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է.
1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում,
3) ԵՏՄ անդամ-պետությունների միջազգային պարտավորությունների խախտման դեպքում, որը կարող է վրա հասնել այն պայմանագրի (կոնտրակտի) կատարման արդյունքում, որի իրականացման համար հայցվում է լիցենզիան,
4) համաձայնեցնող մարմնի` լիցենզիայի տրամադրման հայտը համաձայնեցնելուց հրաժարվելու դեպքում, այդ թվում նաև փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքների հիման վրա, որոնք հաստատում են, որ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը կամ արտահանումը կարող է վնաս հասցնել ԵՏՄ անդամ-պետության ազգային անվտանգությանը,
5) սույն Կանոնակարգի 13-րդ կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
15. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հայտատուի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (Ձև)` ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանով հաստատված հավելված N 5 մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված,
2) հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության ոլորտում գործունեության իրականացման լիցենզիայի մասին տվյալներ (համար, ամսաթիվ) կամ այդպիսի լիցենզիայի պատճենը,
3) արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (համաձայնագրի) բացակայության դեպքում` կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
4) հատուկ տեխնիկական միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
5) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
6) փորձաքննության եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները` ՀՀ ԱԱԾ գրավոր հարցմամբ,
7) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ:
16. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժվում է.
1) հայտատուի կողմից սույն Կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,
2) եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,
3) հատուկ տեխնիկական միջոցների ներմուծմամբ կամ արտահանմամբ անդամ-պետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորությունը հավաստող փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքների առկայության դեպքում:
Ձև
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(թույլատրման փաստաթուղթ)
N_____/201________
_________________________________________________________________________________
(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության պետական իշխանության մարմնի անվանումը)
Տրված է _________________________________________________________________________
(Կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, երկիրը / ֆիզիկական անձանց համար Ա. Ա. Հ.)
_________________________________________________________________________________
Տեղափոխման տեսակը _____________________________________________________________
(Տեղափոխման տեսակը)
________________________________/ |
/_____________________ |
(Ապրանքի միասնական ցուցակի բաժին) |
(Կոդ ՄՄ ԱՏԳ ԱԱ*) |
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափման միավորը |
Ստացողը/Ուղարկողը* ______________________________________________________________
(Անունը, իրավաբանական հասցեն, երկիրը)
_________________________________________________________________________________
Մեկնման/ուղարկման երկիրը* ________________________________________________________
Ներմուծման (արտահանման) նպատակը _______________________________________________
Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը ___________________________________
Հիմքը ___________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն ________________________________________________________
_________________________________________________________________________________
Տարանցման երկիրը* _______________________________________________________________
(Տարանցման տիրույթը)
Ստորագրություն __________________ ամսաթիվ ___________________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________________ |
___________________________ (Ա.Ա.Հ.) |
__________________________ (Պաշտոն) |
ԿՏ
«*» - տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասակարգման պահանջները
ЗАКЛЮЧЕНИЕ
(разрешительный документ)
N_____/201 /________
_________________________________________________________________________________
(наименование органа государственной власти государства-члена Таможенного союза, выдавшего заключение)
Выдано __________________________________________________________________________________
(Название организации, юридический адрес, страна / для физических лиц Ф.И.О.)
_________________________________________________________________________________
Вид перемещения ________________________________________________________________________
(Вид перемещения)
________________________________/ |
/_____________________ |
(Раздел Единого перечня товаров) |
(Код ТН ВЭД ТС*) |
Наименование товара |
Количество |
Единица измерения |
Получатель/отправитель* __________________________________________________________
(Название, юридический адрес, страна)
_________________________________________________________________________________
Страна назначения/отправления* ___________________________________________________
Цель ввоза(вывоза) _______________________________________________________________
Срок временного ввоза (Вывоза) ____________________________________________________
Основание: ______________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Дополнительная информация _____________________________________________________________
_________________________________________________________________________________
Страна транзита* _________________________________________________________________
(Транзит по территории)
_________________________________________________________________________________
Подпись____________________ Дата ___________________
Заключение действительно по ________________ |
___________________________ (Ф.И.О.) |
__________________________ (Должность) |
М.П.
" * " - строки заполняются с учетом требований к категориям товаров
(հավելվածը խմբ. 26.10.16 N 2-Ն)
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ տարածք ներՄՈՒԾՈՒՄը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության ԳԱՂՏՆԻ ստացման համար նախատեսված Հատուկ տեխնիկական միջոցների
Ապրանքի անվանումը |
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
1. Ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ` 1) ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված լարային կապի համակարգեր,
2) ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,
3) ակուստիկ տեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ: |
8517 70 900 1-ից |
2. Տեսողական գաղտնի դիտարկման և տեսատեղեկատվության գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ` 1) տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole), |
9002-ից |
2) լուսանկարահանման խցիկներ, որոնք օժտված են հետևյալ հատկանիշներից որևէ մեկով` քողարկված են որպես այլ գործառույթների համար նախատեսված առարկաներ, ունեն տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole), 3) հեռուստախցիկներ և տեսախցիկներ, որոնք օժտված են հետևյալ հատկանիշներից որևէ մեկով` քողարկված են որպես այլ գործառույթների համար նախատեսված առարկաներ, ունեն տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole), 4) տեսատեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված լարային կապի համակարգեր, 5) տեսատեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,
6) տեսատեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ: |
9006 51 000 0-ից
|
3. Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ` 1) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման համար նախատեսված լարային կապի համակարգեր, 2) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,
3) հեռախոսային խոսակցությունների մասին տեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ: |
8517 69 390 0-ից |
4. Կապի տեխնիկական կապուղիներից տեղեկատվության գաղտնի կորզման և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ: |
8471-ից |
5. Փոստային առաքումների և հաղորդումների վերահսկման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ: |
9022 19 000 0-ից |
6. Առարկաների և փաստաթղթերի գաղտնի հետազոտման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, այդ թվում` շարժական փոքրածավալ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիկական սարքավորումներ: |
9022 19 000 0-ից |
7. Տարածքներ, տրանսպորտային միջոցներ և այլ օբյեկտներ գաղտնի ներթափանցման և հետազոտման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ` 1) փականների բացման միջոցներ, 2) շարժական փոքրածավալ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիկական սարքավորումներ: |
8301 70 000 0-ից 9022 19 000 0-ից |
8. Տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի հսկման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ: |
8526 10 000 9-ից |
9. Տեղեկատվության պահպանման, մշակման և փոխանցման տեխնիկական միջոցներից տեղեկատվության գաղտնի ստացման (փոփոխման, ոչնչացման) համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ: |
8471-ից |
10. Անձի գաղտնի նույնականացման հատուկ տեխնիկական միջոցներ: |
9019 10 900 9-ից |
11. Մարդու հոգեֆիզիոլոգիական ռեակցիաների գաղտնի գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ: |
9019 10 900 9-ից |
Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով:
(հավելվածը խմբ. 26.10.16 N 2-Ն)
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Անվանումը |
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ՄՄ ԱՏԳ ԱԱ) կոդը |
1. Ծայրահեղական և ահաբեկչական գործունեություն իրականացնելու կոչեր պարունակող կամ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնող տպագիր և աուդիովիզուալ նյութեր: |
3706-ից |
2. Իրացման նպատակով տեղափոխվող պոռնկագրական բնույթի տպագիր և աուդիովիզուալ նյութեր: |
3706-ից |
3. Ընտրությունների և հանրաքվեների մասին Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների պահանջների խախտմամբ պատրաստված կամ տարածվող քարոզչական տպագիր և աուդիովիզուալ նյութեր: |
3706-ից |
4. Նացիստական տարբերանշանների կամ խորհրդանիշների, կամ նացիստական տարբերանշաններին կամ խորհրդանիշներին մինչև շփոթության աստիճան նմանություն ունեցող տարբերանշանների կամ խորհրդանիշների քարոզչությանն ուղղված տպագիր և աուդիովիզուալ նյութեր: |
3706-ից |
5. Տպագիր և աուդիովիզուալ նյութեր, որոնք այնպիսի տեղեկատվություն են պարունակում, որը կարող է վնասել Մաքսային միության անդամ պետությունների քաղաքական և տնտեսական շահերին, դրանց պետական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանը և բարոյականությանը: |
3706-ից |