«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10316238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
22 հունիսի 2016 թ. |
N 613-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) «Մաս 1. Դասակարգիչ» մասի`
1) «B(ԲԻ) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» բաժնի «08. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր» հատվածի «08.9 Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր, չներառված ուրիշ խմբավորումներում» խմբի «08.99 Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր, չներառված ուրիշ խմբավորումներում» դասի «08.93.4 Պեմզայի և բնական հղկանյութերի արդյունահանում» ենթադասում «08.93.4» թվերը փոխարինել «08.99.4» թվերով:
2) «M(ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնի «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ» հատվածի «71.1 Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական խորհրդատվություններ այդ բնագավառներում» խմբի «71.12 Ճարտարագիտական գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ» դասի «74.12.4 Կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծում, նախագծերի փորձաքննություն» ենթադասում «74.12.4» թվերը փոխարինել «71.12.4» թվերով և «74.12.9 Ճարտարագիտական այլ գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ» ենթադասում «74.12.9» թվերը փոխարինել «71.12.9» թվերով:
3) «P(ՓԻ) Կրթություն» բաժնի «85. Կրթություն» հատվածի «85.5 Այլ կրթություն» խմբի «85.59 Այլ կրթություն չներառված ուրիշ խմբավորումներում» դասի «85.95.5 Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք բերման այլ դասընթացներ» ենթադասում «85.95.5» թվերը փոխարինել «85.59.5» թվերով:
2. Հավելվածի «Մաս 2. Պարզաբանումներ» մասի` «C(ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնի «26. Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն» հատվածի «26.8 Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն» խմբի «28.80 Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն» դասում «28.80» թվերը փոխարինել «26.80» թվերով:
3. Հավելվածի «Մաս 3. Այբբենական առարկայացանկ» մասում`
1) «85.95.5» թվերը փոխարինել «85.59.5» թվերով,
2) «08.93.4» թվերը փոխարինել «08.99.4» թվերով։
4. Հավելվածի «Մաս 4. Անցումային աղյուսակ» մասում`
1) «85.95.5» թվերը փոխարինել «85.59.5» թվերով,
2) «08.93.4» թվերը փոխարինել «08.99.4» թվերով։
Ա. Մինասյան