«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12416150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
27 ապրիլի 2016 թ. |
N 30-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`
ա. 11-րդ կետից հետո լրացնել 11.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`
«11.1. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքներ |
», |
բ. 13-րդ կետից հետո լրացնել 13.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`
«13.1. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային |
X |
», |
գ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ |
», |
դ. 16.2-րդ կետից հետո լրացնել 16.3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`
«16.3. Ձեռքբերումներին վերաբերվող ճշգրտող հարկային |
», |
ե. 17-րդ կետում «ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ]+[16.Բ]-[16.1.Բ]+16.2.Ա]-[16.2.Բ])» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ] + [16.Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3.Բ])» բառերով,
2) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգում`
ա. 13-րդ կետից հետո լրացնել 13.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Հաշվարկի 11.1-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ճշգրտված հարկային հաշիվներով (բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,
բ. 15-րդ կետից հետո լրացնել 15.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Հաշվարկի 13.1-րդ կետում լրացվում է Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրս գրված ճշգրտված հարկային հաշիվներով գործարքների շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,
գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հաշվարկի 14-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [8.Ա], [9.Ա], [10.Ա], [11.Ա], [12.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [11.1.Ա], [12.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [11.Բ], [12.Բ], [13.Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [11.1.Բ], [13.1.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:»,
դ. 20-րդ կետից հետո լրացնել 20.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ
«20.1. Հաշվարկի 16.3-րդ կետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Օրենքի 20.1-րդ հոդվածի համաձայն ճշգրտված հարկային հաշիվներով գործարքների (բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրսգրված հարկային հաշիվներով գործարքների) շրջանառությունը` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկի 16.3-րդ կետի «Բ» վանդակում ներառվում է նաև Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրս գրված ճշգրտված հարկային հաշիվներով գործարքների շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,
ե. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,
2) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3.Բ]) մեծ է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,
3) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3Բ]) փոքր է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների նկատմամբ:
|
Հ. Հովսեփյան |