Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.15/9(552) Հոդ.92
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2016 թ.

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 70-Ն հրամանով հաստատված Հավելվածի Հավելված N 13-ում (այսուհետ՝ Հավելված N 13) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) Հավելված N 13-ով հաստատված «Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումների, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ ամբուլատոր պայմաններում» ցանկի 3-րդ սյունակում`

ա. «Բուժման տևողությունը» բառերը փոխարինել «Բուժման տևողությունը (պարապմունքների թիվը)» բառերով,

բ. 1-ից 7-րդ կետերում «30» թիվը փոխարինել «մինչև 30» բառերով,

գ. 8-րդ կետում «20» թիվը փոխարինել «մինչև 20» բառերով:

2) Հավելված N 13-ը լրացնել նոր` 3-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

«3. Ինտենսիվ (ամենօրյա ռեժիմով) հաճախման դեպքում բուժման տևողությունը սահմանվում է մինչև 20 պարապմունք:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների հետազոտության, բժշկական օգնության և սպասարկման, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 73-Ն հրամանի Հավելված N 1-ում (այսուհետ՝ Հավելված N 1) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելված N 1-ի 14-րդ կետում` «և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևին համապատասխան:» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան:» բառերով,

2) Հավելված N 1-ի 28-րդ կետի 11-րդ ենթակետում՝ «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևին համապատասխան:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան:» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևը հաստատելու մասին» N 53-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագրից հանել «ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԸ» բառերը.

2) Ուժը կորցրած ճանաչել՝

ա. հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը,

բ. հրամանի Հավելված N 3-ը.

3) Հրամանի հավելված N 1-ի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«11. Հատուկ և դժվարամատչելի հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան ուղեգիր:»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, հիվանդների բուժման ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» N 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագրում «, ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ» բառերը փոխարինել «, ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ» բառերով:

2) Ուժը կորցրած ճանաչել`

ա. հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետը,

բ. հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետը,

գ. հրամանի Հավելված N 7-ը,

դ. հրամանի Հավելված N 9-ը:

3) Հրամանի Հավելված N 1-ի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«10. Սույն հրամանի հավելված 1-ի 30-րդ կետով սահմանված դեպքերում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումն իրականացվում է համաձայն սույն հրամանի Հավելված N 5-ով հաստատված ուղեգրի ձևի: Տրված ուղեգրի գործողության ժամկետը 1 ամիս է:»:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրամանով հաստատված Հավելվածի 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ուղեգրի ձևի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևի համաձայն» բառերով:

 

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան