«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2016 թ. ք. Երևան |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ գլխի 6-րդ կետի.
1. 1-ին ենթակետի «13,25-13,40ԳՀց» բառերից առաջ լրացնել «12.53-12.54ԳՀց» բառերը;
2. 1-ին ենթակետի «13,25-13,40ԳՀց» բառերից հետո լրացնել «14,03-14,05ԳՀց» բառերը;
3. 3-րդ ենթակետի «12,50-13,25ԳՀց» բառերը փոխարինել «12,50-12,53ԳՀց» և «12,54-13,25ԳՀց» բառերով;
4. 3-րդ ենթակետի «13,45-15,40ԳՀց» բառերը փոխարինել «13,45-14,03ԳՀց» և «14,05-15,40ԳՀց» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Գ. Բեգլարյան |