«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11115391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2015 թ. |
N 486-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 686-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 3-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» N 686-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21-րդ կետով.
«21. Սույն հրամանով նախատեսված լրատվական գործունեություն իրականացնող էլեկտրոնային եղանակով թողարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցը ամսական պետք է թողարկի առնվազն 150 էլեկտրոնային հրապարակում:»:
Նախարար` |
Հ. Պողոսյան |