ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2015 թ. |
N 743-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի առաջին ենթակետով հաստատված ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ՏԿԱԻՆ) կանոնադրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ի» պարբերությամբ և հաշվի առնելով ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 14.07.2015 թվականի N 22 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա:
2. ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Ա. Բախշյանին` 5-օրյա ժամկետում ապահովել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին համապատասխան լիցենզիայի տրամադրումը:
3. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ա. Երիցյան |