«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215445
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2015 թ. |
N 553-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 194-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 30-րդ կետի 16-րդ ենթակետում «գործառույթներ» բառից հետո լրացնել «,այդ թվում` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների գործառույթներ» բառերը:
2. Հավելվածի 32-րդ կետի 7-րդ ենթակետում «գործառույթներ» բառից հետո լրացնել «,այդ թվում` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների գործառույթներ» բառերը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան