«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
6 մայիսի 2015 թ. |
N 98-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 181-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետը և 70-րդ հոդվածի 2-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» Փարտ-147-ի, «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» Փարտ-66-ի, Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1, «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2, «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4 մասին»» թիվ 181-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի անվանման մեջ «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1, «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2, «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4 մասին»» բառերը փոխարինել «ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW)» բառերով:
2) Հրամանի 1-ին կետում՝
ա. «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1-ը (JAR FCL 1), «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2-ով (JAR FCL 2), «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4-ը (JAR FCL 4)»» բառերը փոխարինել «ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW)» բառերով,
բ. «, հավելված N 4-ի և հավելված N 5-ի» բառերը հանել:
3) Հրամանի հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
4) Ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելված N 4-ը և հավելված N 5-ը:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի 2015 թվականի մայիսի 6-ի թիվ 98-Ն հրամանի |
«Հավելված N 3 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանի |
ARM - AIR CREW