«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 մարտի 2015 թ. |
թիվ 120-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան սահմանել.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի մարտի 9-ի թիվ 120-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ մաքսային մարմիններին ներկայացման ենթակա փաստաթղթերի հետ միասին մաքսային մարմիններին ներկայացվում է նաև մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) Խտանյութի անվանումը
2) Խտանյութի թաց նետտո քաշը (տոննա)
3) Խտանյութի խոնավության տոկոսը (%)
4) Խտանյութի չոր քաշը (տոննա)
5) Չոր քաշում գտնվող տարրերի (պայմանագրով նշված մետաղների զանգվածային տոկոսային մեծությունները (%))։
2. Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների համաձուլվածքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ մաքսային մարմիններին ներկայացման ենթակա փաստաթղթերի հետ միասին մաքսային մարմիններին ներկայացվում է նաև մետաղների համաձուլվածքի փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) Համաձուլվածքի անվանումը
2) Պայմանագրում նշված տարրերի զանգվածային տոկոսային մեծությունները (%):