«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814559
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 851-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 923-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի թիվ 1146-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրության 6-րդ կետը և 8-րդ կետի 11-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 229 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 923-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանի 2-րդ կետով հաստատված Հավելված N 1-ի՝ «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման» կարգի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի կնիքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի կնիքով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան |