ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 272-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈԼԴ ԷՔՍՏՐԻՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «ԳՈԼԴ ԷՔՍՏՐԻՄ» ՍՊ ընկերության տնօրենի 2014թ. հուլիսի 2-ի դիմումը՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2009 թվականի հունվարի 29-ի «ԳՈԼԴ ԷՔՍՏՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00533 լիցենզիան վերաձևակերպել՝
«ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 36 շ., բն. 6» բառերը փոխարինել «ՀՀ, ք. Երևան, Ն. Շենգավիթ 11 փ., շ. 35/1» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |