«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10115084
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
11 մարտի 2015 թ. |
N 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,
3) ծանուցման գրանցման կանոնակարգը` համաձայն հավելված N 3-ի,
4) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկը` համաձայն հավելված N 4-ի:
2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` սույն հրամանի 1-ին կետի 1-4 ենթակետերով հաստատված փաստաթղթերը տեղադրել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի առանձին բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:
3. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության, պայմանագրային-իրավական վարչություններին:
Գեներալ-գնդապետ՝ |
Գ. Հակոբյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման (այսուհետ` Որոշում) համաձայն:
2. Կանոնակարգը գործում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների սույն հրամանի Հավելված N 4 (Միասնական ցանկի 2.19 բաժին) նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող այն արտադրատեսակների նկատմամբ, որոնց ներմուծման և արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, երրորդ երկրների հետ առևտրում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ՝ ծածկագրային միջոցներ):
3. Ծածկագրային միջոցներ են համարվում՝
1) ծածկագրող միջոցները՝ ապարատային, ծրագրային և ապարատա-ծրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կապուղիներով հաղորդվող և (կամ) մշակվող և պահվող տեղեկատվությունը չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար,
2) նմանակեղծումից պաշտպանող միջոցները՝ ապարատային, ծրագրային և ապարատա-ծրագրային միջոցները, համակարգերը և համալիրները, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կեղծ տեղեկատվության պարտադրումից պաշտպանվելու համար,
3) էլեկտրոնային թվային ստորագրության միջոցները՝ ապարատային, ծրագրային և ապարատա-ծրագրային միջոցներ, որոնք կրիպտոգրաֆիկական փոխակերպումների հիման վրա ապահովում են հետևյալ գործառույթներից որևէ մեկի իրականացումը` էլեկտրոնային թվային ստորագրության փակ բանալու օգտագործմամբ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծում, էլեկտրոնային թվային ստորագրության բաց բանալու օգտագործմամբ էլեկտրոնային թվային ստորագրության իսկության հաստատում, էլեկտրոնային թվային ստորագրության բաց և փակ բանալիների ստեղծում,
4) կոդավորման միջոցները՝ տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ իրականացնող միջոցներ, որոնք փոխակերպման մի մասը կատարում են ձեռքի գործողությունների ճանապարհով կամ այդպիսի գործողությունների համար ավտոմատացված միջոցների օգտագործմամբ,
5) բանալի փաստաթղթերի պատրաստման միջոցները (անկախ բանալի տեղեկատվության կրիչի տեսքից),
6) բանալի փաստաթղթերը (անկախ բանալի տեղեկատվության կրիչի տեսքից),
7) համակարգերը, սարքերը և բաղադրամասերը, որոնք մշակված կամ վերափոխված են կրիպտովերլուծական գործառույթների կատարման համար,
8) մշակված կամ վերափոխված համակարգերը, սարքերը և բաղադրամասերը, որոնք կիրառվում են ընդլայնվող տիրույթով համակարգերում ընդլայնվող կոդի կրիպտոգրաֆիկական եղանակներով գեներացման համար, ներառյալ թռիչքաձև փոխվող հաճախականության համակարգերի համար կոդերի թռիչքաձև փոխումը,
9) մշակված կամ վերափոխված համակարգերը, սարքերը և բաղադրամասերը, որոնք վերափոխված են կրիպտոգրաֆիկական եղանակներով կապուղիների կամ ժամանակային մոդուլյացիայով գերլայնաշերտ համակարգերի գաղտնագրող կոդերի ձևավորման համար:
Սույն կետի 1-9 ենթակետերում նշված ծածկագրային միջոցների նորմատիվային-տեխնիկական, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերը հանդիսանում են այդ միջոցների բաղկացուցիչ մասը:
4. Կանոնակարգը տարածվում է ծածկագրային միջոցների ներմուծում և արտահանում իրականացնող անձանց վրա (այսուհետ՝ հայտատուներ):
5. Ծածկագրային միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է մեկանգամյա լիցենզիաների (այսուհետ՝ լիցենզիաներ) հիման վրա, որը տալիս է ՀՀ լիազոր մարմինը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
6. Լիցենզիայի ստացման համար, հայտատուն լիազոր մարմնին է ներկայացնում Որոշման Հավելված N 4-ի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ու տեղեկությունները, ինչպես նաև՝
1) ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին) կողմից տրված՝ ծածկագրային միջոցների ներմուծման կամ արտահանման հնարավորության վերաբերյալ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) (Ձև 1),
2) լիցենզիա ստանալու մասին հայտին կից հավելված, ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան միևնույն 10-անիշ դասակարգման կոդին համապատասխանող մի քանի տեսակի ծածկագրային միջոցների ներմուծման կամ արտահանման դեպքում` նշելով բոլոր ծածկագրային միջոցների ամբողջական անվանումները,
3) տեղեկություն` սույն Կանոնակարգի 2-րդ կետում նշված ներմուծվող ապրանքների կազմում, Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված և սահմանափակումների տակ ընկած քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (այսուհետ` ՌԷՄ) և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների (այսուհետ` ԲՀՍ) բացակայության մասին, որոնց ներմուծման և արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում երրորդ երկրների հետ առևտրում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ:
Այն դեպքում, եթե սույն Կանոնակարգի 2-րդ կետում նշված ապրանքատեսակն իր կազմում պարունակում է ՌԷՄ և (կամ) ԲՀՍ կամ եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները մտնում են ՌԷՄ-ի և (կամ) ԲՀՍ-ի կազմի մեջ, ապա այդպիսի ապրանքատեսակը կամ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք` համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների, այդ թվում` ներդրված կամ իր կազմում ընդգրկված ապրանքների ներմուծման կարգի վերաբերյալ Կանոնակարգի: Լիազոր մարմին տրամադրվող փաստաթղթերի քննարկման ժամկետը 3 աշխատանքային օր է` չհաշված հայտի ներկայացման օրը:
7. Սույն Կանոնակարգի 6-րդ կետի համաձայն եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) (Ձև 1) ստանալու համար հայտատուն համաձայնեցնող մարմին է ներկայացնում՝
1) ծածկագրային միջոցի ներմուծման և արտահանման հնարավորության վերաբերյալ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրման դիմում` նշելով դրա ամբողջական անվանումը, նույնականացնող հատկանիշները,
2) ծածկագրային միջոցների հետ կապված, լիցենզավորվող տեսակի գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
3) ծածկագրային միջոցի տեխնիկական փաստաթղթերը (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ դիմումի մերժման համար),
4) ծածկագրային միջոցի նմուշները (համաձայնեցնող մարմնի պահանջով, գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար)։
Տվյալ ծածկագրային միջոցի համար եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրվում է մեկ անգամ: Միաժամանակ համաձայնեցնող մարմինը որոշում է նշված միջոցի կիրառման հնարավորությունը և պայմանները:
8. Լիցենզիայի ստացում չի պահանջվում`
1) պայմանագրի (համաձայնագրի) պարտավորությունների համաձայն` վերանորոգման կամ փոխարինման նպատակով ծածկագրային միջոցների ներմուծման և արտահանման դեպքում,
2) հետևյալ նպատակներով ծածկագրային միջոցների ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման դեպքերում`
ա. գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու,
բ. գիտական հետազոտությունների,
գ. ցուցահանդեսներում ցուցադրելու,
3) կազմակերպության սեփական կարիքներն ապահովելու նպատակով ծածկագրային միջոցների ներմուծման և արտահանման դեպքում` առանց դրանք տարածելու և ծածկագրության ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի,
4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքով ծածկագրային միջոցների տարանցիկ փոխադրումների դեպքում:
Նշված դեպքերում, ծածկագրային միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է համաձայնեցնող մարմնի եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով:
Բջջային կապի օպերատորների կողմից միջազգային փոխանակումների նպատակով թեստային սիմ-քարտերի նմուշների ներմուծումը և արտահանումը, ոչ ավելի, քան 20 հատ քանակությամբ և ոչ ավելի, քան 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ, իրականացվում է հայտատուի կողմից` առանց լիցենզիայի և եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ձևակերպման:
9. Սույն Կանոնակարգի 8-րդ կետի համաձայն եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուն համաձայնեցնող մարմին է ներկայացնում՝
1) ծածկագրային միջոցի ներմուծման և արտահանման հնարավորության վերաբերյալ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրման դիմում՝ նշելով դրա ամբողջական անվանումը, նույնականացնող հատկանիշները, քանակը և ներմուծման ու արտահանման նպատակները,
2) ծածկագրային միջոցի տեխնիկական փաստաթղթերը (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ դիմումի մերժման համար),
3) ծածկագրային միջոցի նմուշները (համաձայնեցնող մարմնի պահանջով, գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար),
4) արտաքին առևտրային պայմանագրի (համաձայնագրի), դրան կից հավելվածի և (կամ) առդիրի պատճենը և (կամ) կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
Կազմակերպության սեփական կարիքներն ապահովելու համար ծածկագրային միջոցների ներմուծման դեպքում, հայտատուն դիմումի մեջ լրացուցիչ նշում է ծածկագրային միջոցների նմուշների գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ վկայագրի ռեկվիզիտները (համաձայնեցնող մարմնի պահանջով):
Համաձայնեցնող մարմնի եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ստացումը, համաձայնեցնող մարմնում հայտատուի դիմումի գրանցման օրվանից սկսած, չպետք է գերազանցի 85 օրը:
10. Որոշման մեջ նշված հիմքերից բացի, լիցենզիայի (համաձայնեցնող մարմնի եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը կարող է մերժվել, եթե՝
1) փաստաթղթերը չեն ներկայացվել սույն Կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված ծավալով,
2) երրորդ երկրներում առկա են իրենց մաքսային տարածք ծածկագրային միջոցների ներմուծման սահմանափակումներ,
3) առկա է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորություն, որը որոշվում է ծածկագրային միջոցների գիտատեխնիկական փորձաքննության արդյունքներով և (կամ) դրանց փաստաթղթերով:
11. Սույն հրամանի Հավելված N 2-ում նշված ծածկագրային միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է համաձայնեցնող մարմնում գրանցված ծանուցումների տեղեկությունների հիման վրա, առանց այլ, սույն Կանոնակարգով նախատեսված, թույլատրման փաստաթղթերի ձևակերպման:
Ծանուցման լրացումը (Ձև 2) իրականացնում է ապրանքն արտադրողը կամ նրա կողմից լիազորված անձը` սեփական ապացույցների հիման վրա, ծածկագրային միջոցի յուրաքանչյուր տեսակի համար` մեկ անգամ: Ծանուցման գրանցման կանոնակարգը տրված է սույն հրամանի Հավելված N 3-ում:
Ծանուցումը ցանկացած անձի հնարավորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղաշարժել ցանկացած քանակությամբ ծածկագրային միջոցներ` առանց հայտատուների և մաքսային մարմինների կողմից համաձայնեցնող մարմիններին կրկնակի դիմելու:
Ծանուցման գրանցման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում նրա մասին տեղեկությունների հրապարակման ժամկետը գրանցման համար ծանուցման ընդունման օրվանից չպետք է գերազանցի 10 օրը:
Ծանուցման գրանցումն իրականացվում է ինքնաբերաբար, եթե համաձայնեցնող մարմինը, հաստատված պահանջներին ներկայացված նյութերի համապատասխանության հարցերով դիմումը տալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում չի կապվում հայտատուի հետ:
Ծանուցման գրանցման համար նյութերի տրման օրվանից մինչև ծանուցման գրանցումն ընկած ժամանակահատվածում, հայտատուն կարող է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնել, ծանուցումը ստորագրած անձի կողմից այդ փոփոխությունները ստորագրելով: Այդ դեպքում, ծանուցման գրանցման ժամկետը հաշվարկվում է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնելու օրվանից:
12. Այն դեպքում, եթե ծածկագրային միջոցներն իրենց կազմում ունեն տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, ապա ապրանքի կարգի վերաբերյալ որոշումը, որի համար պետք է տրվի լիցենզիա, որոշում է համաձայնեցնող մարմինը:
13. Լիազորված մարմինն իրավասու է լիցենզիայի տրման հարցերի վերաբերյալ տալ պարզաբանումներ (եզրակացություններ): Տրված պարզաբանումների (եզրակացությունների) մասին տեղեկությունն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
14. Հայտատուների նյութերի քննարկման, ծանուցումների գրանցման և քննարկման աշխատանքների անցկացման, ծածկագրային միջոցների փորձաքննությունների անցկացման ընթացքում, համաձայնեցնող մարմինը պետք է ապահովի իրեն վստահված տեղեկությունների խորհրդապահության պահպանումը և դրանք օգտագործի միայն այն նպատակների համար, որոնց համար այդ տեղեկությունները տրամադրվել են:
Ձև 1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(թույլատրման փաստաթուղթ)
N _____________/201_________
______________________________________________________________________________________
(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության պետական իշխանության մարմնի անվանումը )
Տրված է_______________________________________________________________________________
(Կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, երկիրը / ֆիզիկական անձանց համար Ա. Ա. Հ. )
_________________________________________________________________________________________________________________
Տեղափոխման տեսակը __________________________________________________________________
(Տեղափոխման տեսակը)
_______________________________/
(Ապրանքի միասնական ցուցակի բաժին) |
/_______________________________ |
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափման միավորը |
Ստացողը/Ուղարկողը* __________________________________________________________________
(Անունը, իրավաբանական հասցեն, երկիրը)
____________________________________________________________________________________
Մեկնման/ուղարկման երկիրը* ____________________________________________________________
Ներմուծման (արտահանման) նպատակը ____________________________________________________
Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը ________________________________________
Հիմքը ______________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն ____________________________________________________________
___________________________________________________________________________________
Տարանցման երկիրը * __________________________________________________________________
(Տարանցման տիրույթը)
___________________________________________________________________________________
Ստորագրություն __________________ ամսաթիվ ____________________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ____________________ | ___________________
(Ա.Ա.Հ.) |
_________________
(Պաշտոն) |
ԿՏ
«*» -տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասակարգման պահանջները
ЗАКЛЮЧЕНИЕ
(разрешительный документ)
№ ___________/201 /_________
_________________________________________________________________________________
(Наименование органа государственной власти государства-члена Таможенного союза выдавшего заключение)
Выдано___________________________________________________________________________
( Название организации, юридический адрес, страна /для физических лиц Ф.И.О.))
Вид перемещения__________________________________________________________________________________
(Вид перемещения)
______________________/ (Раздел Единого перечня товаров) |
/_____________ (Код ТН ВЭД ТС *) |
Наименование |
Количество |
Единица измерения |
Получатель/отправитель*____________________________________________________
(Название, юридический адрес, страна)
_________________________________________________________________________
Страна назначения/отправления* _____________________________________________
Цель ввоза (вывоза)_________________________________________________________
Срок временного ввоза (вывоза) ______________________________________________
Основание:________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Дополнительная информация_________________________________________________
__________________________________________________________________________
Страна транзита*___________________________________________________________
(Транзит по территории)
__________________________________________________________________________
Подпись__________ | Дата__________ |
Заключение действительно по___________________
МП |
________________ |
________________ |
«*»-строки заполняются с учетом треобований к категориям товаров
Ձև 2
ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎ
Գրանցված է ռեեստրում «________ » _________________20_______թ. N _________
Կ. Տ. _______________________________________ (լիազորված մարմնի անձի ստորագրությունը) |
____________________________ |
Ծանուցում
ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ներառող
ապրանքի (արտադրանքի) բնութագրերի մասին
1. Ապրանքի (արտադրանքի) անվանումը ____________________________________________
____________________________________________________________________________
2. Ապրանքի (արտադրանքի) նշանակությունը________________________________________
____________________________________________________________________________
3. Ապրանք (արտադրանք) արտադրողի ռեկվիզիտները _________________________________
___________________________________________________________________________
4. Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմներ .Ապրանքի դասի N
Հավելված N 2-ից
ա)__________________________________________________________________________
____________________________________________________________________________
բ)__________________________________________________________________________
___________________________________________________________________________
գ)__________________________________________________________________________
___________________________________________________________________________
5. Ապրանքի (արտադրանքի) ֆունկցիոնալ հնարավորությունների առկայությունը, որոնք նկարագրված չեն օգտագործողին տրամադրված շահագործման փաստաթղթերում________________
6. Ծանուցման գործողության ժամկետը - մինչև «_____» __________________ 20_____ թ.
7. Հայտատուի ռեկվիզիտները____________________________________________________
___________________________________________________________________________
8. Ծանուցման ձևակերպման համար լիազորված անձին լիազորություններ տրամադրած արտադրողի (արտահանողի) փաստաթղթի ռեկվիզիտները (անհրաժեշտության դեպքում) ____________________________________
___________________________________________________________________________
9. Ծանուցման ընդունման ամսաթիվը «_____» __________________ 20_____ թ.
Կ. Տ. _______________________________________ |
_____________________________ |
թույլատրվում է բլանկի դարձերեսի օգտագործումը
Форма нотификации
Зарегистрирована в реестре “____” _____________ 20___г. № _______________
М.П. _____________________________
(подпись лица уполномоченного органа) |
_____________________ |
----------------------------------------------------------------------------------------------------------------
НОТИФИКАЦИЯ
о характеристиках товара (продукции),
содержащей шифровальные (криптографические) средства
1. Наименование товара (продукции) ___________________________________________
__________________________________________________________________________
2. Назначение товара (продукции) _____________________________________________
__________________________________________________________________________
3. Реквизиты производителя товара (продукции) __________________________________
__________________________________________________________________________
4. Используемые криптографические алгоритмы: |
№ категории товара из приложения № 1 |
а) _________________________________________________________________________
___________________________________________________________________________
б) _________________________________________________________________________
___________________________________________________________________________
в) _________________________________________________________________________
___________________________________________________________________________
5. Наличие у товара (продукции) функциональных возможностей, не описанных в предоставляемой пользователю эксплуатационной документации_________________
6. Срок действия нотификации - до “___” _______________ 20___г.
7. Реквизиты заявителя ______________________________________________________
__________________________________________________________________________
8. Реквизиты документа производителя (изготовителя), предоставившего уполномоченному лицу полномочия по оформлению нотификации (при необходимости) _______________________
__________________________________________________________________________
9. Дата принятия нотификации “___” _______________ 20___г.
М.П. _____________________________ |
_____________________ |
Примечание: допускается использование оборота бланка.
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքներ, որոնք պարունակում են ցանկացած հետևյալ բաղկացուցիչները.
1) 56 բիթը չգերազանցող երկարությամբ կրիպտոգրաֆիկական բանալի կիրառող սիմետրիկ կրիպտոգրաֆիկական ալգորիթմ,
2) հետևյալ մեթոդներից ցանկացածի վրա հիմնված ասիմետրիկ կրիպտոգրաֆիկական ալգորիթմ.
ա. 512 բիթ չափը չգերազանցող ամբողջ թվերը բազմապատիկների վրա տրոհումով,
բ. 512 բիթ չափը չգերազանցող վերջնական դաշտին պատկանող մուլտիպլիկատիվային խմբում դիսկրետային լոգարիթմների հաշվարկումով,
գ. «բ» ենթակետում նշված չափերից տարբերվող, 112 բիթ չափը չգերազանցող, վերջնական դաշտի խմբում դիսկրետային լոգարիթմով:
Բանալու երկարությունը չի ներառում զույգ բիթերը, իսկ «Կրիպտոգրաֆիա» տերմինը չի վերաբերում տվյալների կոդավորման կամ սեղմման ֆիքսված մեթոդներին:
2. Հետևյալ սահմանափակ ֆունկցիաներ ունեցող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքներ.
1) հասանելիության վերահսկման ասպեկտներ ընդգրկող իսկականացում, որտեղ չկան ֆայլերի կամ տեքստերի ծածկագրում, բացառությամբ անմիջապես նշանաբանների, անձնական նույնականացման համարների կամ պաշտպանության նմանատիպ տվյալների չթույլատրված հասանելիությունից պաշտպանության հետ կապված ծածկագրման,
2) էլեկտրոնային թվային ստորագրություն:
Իսկականացման և էլեկտրոնային թվային ստորագրության ֆունկցիաներն իրենց մեջ ներառում են իրենց հետ կապված բանալիների բաշխման ֆունկցիան:
3. Օպերացիոն ծրագրային համակարգերի բաղադրիչներ հանդիսացող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորությունները չեն կարող փոփոխվել օգտագործողի կողմից և մշակված են օգտագործողի կողմից ինքնուրույն տեղակայելու, առանց մատակարարի կողմից հետագա էական աջակցման, և դրանց տեխնիկական փաստաթղթերը (կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմների նկարագիր, փոխգործակցության արձանագրություններ, ինտերֆեյսի նկարագիր և այլն), որոնք հանդիսանում են հասանելի:
4. Անհատական սմարտ-քարտեր (ինտելեկտուալ քարտեր).
1) որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորությունները սահմանափակված են սույն ցանկի 5-8-րդ կետերում նշված համակարգերում կամ սարքավորումներում օգտագործելու համար,
2) հանրային լայն կիրառման համար, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորություններն անհասանելի են օգտագործողին և որոնք հատուկ մշակման արդյունքում ունեն դրանցում պահվող անհատական տեղեկատվության պաշտպանության հնարավորությունների սահմանափակում:
Եթե ինտելեկտուալ քարտը կարող է կատարել մի քանի ֆունկցիա, ապա յուրաքանչյուր ֆունկցիայի վերահսկման կարգավիճակը որոշվում է առանձին:
5. Սահմանափակ լսարանին հեռարձակելու համար օգտագործվող ռադիոհեռարձակման ընդունող սարքավորումներ, կոմերցիոն հեռուստատեսության կամ նմանատիպ կոմերցիոն սարքավորումներ` առանց թվային ազդանշանի ծածկագրման, բացառությամբ այն դեպքերի, երբ ծածկագրումը միմիայն օգտագործվում է տեսա- և ձայնակապուղիների կառավարման և հեռարձակող պրովայդերների ծրագրի հետ կապված հաշիվների ուղարկման և տեղեկատվության վերադարձման համար:
6. Սարքավորումներ, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորություններն անհասանելի են օգտագործողին, հատուկ մշակված և սահմանափակված կիրառելու համար հետևյալ յուրաքանչյուր միջոցներով.
1) ծրագրային ապահովումը կատարված է կրկնօրինակելուց պաշտպանված ձևով,
2) հետևյալից յուրաքանչյուրին հասանելիությամբ.
ա. կրկնօրինակելուց պաշտպանված պարունակությունին, որը պահպանվում է միայն տեղեկատվությունը կարդալու համար հասանելի կրիչում,
բ. կրիչների վրա ծածկագրված ձևով պահպանվող տեղեկատվությանը, երբ այդ տեղեկատվության կրիչները վաճառքի են առաջարկվում բնակչությանը նույնանուն հավաքածուներով,
գ. հեղինակային իրավունքներով պաշտպանված տեսալսողական տեղեկատվության կրկնօրինակման վերահսկմամբ:
7. Հատուկ մշակված և բանկային կամ ֆինանսական գործողությունների կիրառման համար սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) սարքավորում: Ֆինանսական գործողությունները ներառում են տեղափոխման ծառայությունների և վարկավորման դիմաց տուրքերն ու վճարումները:
8. Քաղաքացիական նշանակության շարժական և բջջային ռադիոէլեկտրոնային միջոցներ (օրինակ՝ բջջային ռադիոկապի կոմերցիոն քաղաքացիական համակարգերում օգտագործման համար), որոնք չունեն միջանցիկ ծածկագրման հնարավորություն (այսինքն` բաժանորդից-բաժանորդ):
9. Անլար ռադիոէլեկտրոնային սարքավորում, որն արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան իրականացնում է տեղեկատվության ծածկագրում միայն այն ռադիոկապուղում, որի առավելագույն անլար գործողության հեռավորությունը, առանց ուժեղացման և վերահաղորդման, ոչ ավելի է, քան 400 մ:
10. Տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի և կապի ցանցերի տեխնոլոգիական կապուղիների պաշտպանության համար օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ:
11. Ապրանքներ, որոնց կրիպտոգրաֆիկական ֆունկցիան արգելափակված է արտադրողի կողմից:
Հավելված N 3 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) բնութագրերի մասին ծանուցման ձևակերպման, ծանուցումը գրանցելու համար այն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` համաձայնեցնող մարմին) ներկայացման, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցնող մարմինների կողմից գրանցված ծանուցումների մասին տեղեկատվության ձևակերպման և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացման, Հանձնաժողովի պաշտոնական կայքում համաձայնեցնող մարմիններում գրանցված ծանուցումների միասնական ռեեստրի տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև այդ տեղեկատվության հասանելիության կարգը:
2. Ծանուցումը հանդիսանում է արտադրողի կողմից ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոց հանդիսացող կամ իր կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող այն ապրանքների (արտադրանքի) տեխնիկական և (կրիպտոգրաֆիկական) բնութագրերի վերաբերյալ տեղեկացում, որոնք նախատեսված են սույն հրամանի Հավելված N 2:
3. Ծանուցումը լրացվում է սույն հրամանի Հավելվածի N 1 11-րդ կետին և Ձև 2 համապատասխան:
Ծանուցումը լրացվում է ռուսերեն լեզվով: Լատինական տառերով թույլատրվում է գրել տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունները:
4. Ծանուցման լրացումն իրականացվում է ապրանքն արտադրողի կամ նրա կողմից լիազորված անձի (այսուհետ` հայտատու) կողմից սեփական ապացույցների հիման վրա մեկ տեսակի ծածկագրային միջոցի համար մեկ անգամ: Հայտատուն լրացնում է ծանուցման 1-9-րդ կետերը:
5. Ծանուցման մեջ կարող է հայտագրվել տեղեկատվություն մեկ անուն արտադրանքի, կամ էլ մի խումբ միատեսակ ապրանքի (արտադրանքի) մասին, որոնք ունեն նույնանուն ծածկագրային միջոցներ:
Նույնանուն ծածկագրային միջոցները` ֆունկցիոնալ ավարտված ապրանք (արտադրանք) են, որոնցում իրագործված է միևնույն կրիպտոգրաֆիկական ալգորիթմը, ունեն միևնույն թույլատրելի առավելագույն երկարությամբ աշխատող կրիպտոգրաֆիկական բանալի, ֆունկցիոնալ հնարավորությունների միևնույն հավաքածուով, որոնք միևնույն կրիպտոգրաֆիկական բանալու կիրառման և միևնույն մուտքային հաջորդականության դեպքում ապահովում են միևնույն ելքային հաջորդականություն:
6. Ծանուցման լրացման դեպքում «Ձև 2», «Ծանուցման ձև» և «թույլատրվում է բլանկի դարձերեսի օգտագործումը» բառերը չեն գրվում:
7. «Ապրանքի (արտադրանքի) անվանումը» ռեկվիզիտ 1-ում նշվում է իր կազմում նույնանուն ծածկագրային միջոցներ ներառող ապրանքի (արտադրանքի) կամ էլ միատեսակ խմբի ապրանքի (արտադրանքի) առևտրային, կոմերցիոն և (կամ) այլ ավանդական անվանումը և (կամ) տեղեկություններ ապրանքանիշերի, դրոշմանիշերի, մոդելների, արտիկուլների, ստանդարտների և այլ նմանատիպ տեխնիկական և կոմերցիոն բնութագրերի մասին: Ծրագրային ապահովման համար նշվում է դրա տարբերակը: Թույատրվում է ավելացնել «և արտադրանքի պահեստային մասերը»: Միատեսակ ապրանքների միևնույն խմբի յուրաքանչյուր ապրանք (արտադրանք) նշվում է նոր տողում: Ապրանքների անվանումից հետո թույլատրվում է նոր տողից նշումներ անել հիշատակված նշանագրերի վերաբերյալ:
8. «Ապրանքի (արտադրանքի) նշանակությունը» ռեկվիզիտ 2-ում տրվում է ապրանքի (արտադրանքի) նկարագիրը, կատարող ֆունկցիաները:
9. «Ապրանքի (արտադրանքի) արտադրողի ռեկվիզիտները» ռեկվիզիտ 3-ում նշվում է տվյալ արտադրանքն արտադրող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը և իրավաբանական հասցեն, գլխամասային գրասենյակի իրավաբանական հասցեն, հեռախոսի համարը, ֆաքսի համարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողները նշում են նաև տեղեկություններ կազմակերպության գրանցման մասին (գրանցող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը, գրանցման համարը, հարկատուի նույնականացման համարը), այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև նշվում են արտադրող գործարանների ռեկվիզիտները:
10. «Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմները» ռեկվիզիտ 4-ում նշվում են.
1) կրիպտոգրաֆիկական արձանագրության անվանումը,
2) կրիպտոգրաֆիկական ալգորիթմի անվանումը և նշանակությունը, կրիպտոգրաֆիկական բանալու առավելագույն երկարությունը,
3) ծրագրային արտադրանքի տարբերակը,
4) արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան, առանց ուժեղացման և վերահաղորդման անլար գործողության առավելագույն հեռավորությունը (անլար ռադիոէլեկտրոնային սարքավորումներում կրիպտոգրաֆիկական ալգորիթմի օգտագործման դեպքում),
5) արտադրողի կողմից արգելափակված կրիպտոգրաֆիկական ֆունկցիաները (առկայության դեպքում):
Արձանագրությունների և կրիպտոգրաֆիկական ալգորիթմների անվանումները յուրաքանչյուր ֆունկցիայի կատարման համար նշվում են առանձին:
Կրիպտոգրաֆիկական ալգորիթմների նկարագիրը տրվում է աղյուսակով` նշելով սույն հրամանի Հավելված N 2 համապատասխան կետը (Ձև 1):
11. «Ապրանքի (արտադրանքի) ֆունկցիոնալ հնարավորությունների առկայությունը, որոնք նկարագրված չեն օգտագործողին տրամադրված շահագործման փաստաթղթերում» ռեկվիզիտ 5-ում նշվում են (առկայության դեպքում) չհայտարարագրված հնարավորությունները, որոնց օգտագործման դեպքում կարող է տեղի ունենալ.
1) մշակվող տեղեկատվության գաղտնիության, հասանելիության կամ ամբողջականության խախտում,
2) իսկականացման ընթացքի խախտում,
3) միջամտություն էլետրոնային թվային ստորագրության կիրառման մեխանիզմում:
Այդ սյունակում նշվում է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների («ոստիկանական» ռեժիմ) իրացման համար առկա կամ բացակա միջոցների մասին:
12. «Ծանուցման գործողության ժամկետը» ռեկվիզիտ 6-ում հայտատուի կողմից հաստատվում է ծանուցման գործածության ժամկետը` օօ.աա.տտտտ ձևաչափով:
13. «Հայտատուի ռեկվիզիտները» ռեկվիզիտ 7-ում նշվում է հայտատու կազմակերպության անվանումը, ծանուցումը լրացնելու լիազորված անձի Ա. Հ. Ա.-ը, պաշտոնը, գլխամասային գրասենյակի իրավաբանական հասցեն, հեռախոսի համարը, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հայտատուները նշում են նաև տեղեկություններ հայտագրող կազմակերպության գրանցման մասին (գրանցող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը, գրանցման համարը, հարկատուի նույնականացման համարը):
14. «Ծանուցման ձևակերպման համար լիազորված անձին լիազորություններ տրամադրած արտադրողի (արտահանողի) փաստաթղթի ռեկվիզիտները (անհրաժեշտության դեպքում)» ռեկվիզիտ 8-ը լրացվում է այն դեպքում, եթե ծանուցումը լրացնում և ներկայացնում է լիազորված անձը: Դրանում նշվում է հայտատուին ծանուցումը լրացնելու և գրանցման ներկայացնելու լիազորություններ տալու մասին արտադրողի փաստաթղթի ռեկվիզիտները (լիազորագիր, պայմանագիր և այլն, փաստաթղթի համարը և ստորագրման ամսաթիվը):
15. «Ծանուցման ընդունման ամսաթիվը» ռեկվիզիտ 9-ում հայտատուի կողմից նշվում է ծանուցման լրացման ամսաթիվը` օօ.աա. տտտտ ձևաչափով:
16. Լրացված ողջ տեղեկատվությունը վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով (առկայության դեպքում), որը հաստատում է ներկայացված տեղեկատվության հավաստիությունը և ամբողջականությունը: Հայտատուի ստորագրությունը վերծանվում է:
Մեծ ծավալով տեղեկատվության դեպքում տեքստը շարադրվում է ձևաթղթի և յուրաքանչյուր հաջորդող թերթի դարձերեսին, ընդ որում ծանուցագրի յուրաքանչյուր հաջորդող թերթը վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):
17. Ծանուցման ձևերի լրացման և ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակի (փաստաթղթի էլեկտրոնային տարբերակի) ձևավորման ծրագրային ապահովումը տեղադրվում է համաձայնեցնող մարմնի և (կամ) Հանձնաժողովի պաշտոնական կայքերում:
18. Սույն Կանոնակարգի 17-րդ կետում նշված ծրագրային ապահովումը հայտատուին հնարավորություն է տալիս.
1) ծանուցման ձևերը լրացնել սույն Կանոնակարգին համապատասխան,
2) ձևակերպել ծանուցման ձևերը և տպել դրանք,
3) ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակը ձևակերպել սույն Կանոնակարգի Ձև 1 համապատասխան,
4) ծանուցման տպելու համար ձևավորված ձևը և էլեկտրոնային կրկնօրինակը պահել ֆայլում:
19. Ծանուցման գրանցման համար հայտատուն ուղեկցող գրության հետ մեկտեղ համաձայնեցնող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) սույն Կանոնակարգին համապատասխան լրացված և ձևակերպված ծանուցման ձևը 2 օրինակից,
2) ծանուցման էլետրոնային կրկնօրինակը կրիչի վրա (մագնիսական սկավառակ, ֆլեշ-հիշողություն) Ձև 2 նշված ձևաչափով,
3) օրինականացված փաստաթուղթ (ապոստիլով, հյուպատոսական օրինականացում), որը հայտատուին իրավունք է տալիս գործել արտադրողի անունից: Տվյալ փաստաթուղթն օտար լեզվով կազմելու դեպքում, բնօրինակին կամ նոտարի կողմից վավերացված տվյալ փաստաթղթի պատճենին կից ներկայացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
Երրորդ երկրի արտադրող կազմակերպության կողմից ծանուցման ձևակերպման դեպքում ծանուցումը պետք է օրինականացվի:
20. Համաձայնեցնող մարմնում ծանուցման գրանցման և Հանձնաժողովի պաշտոնական կայքում ծանուցումների միասնական ռեեստրում ծանուցման գրանցման մասին տեղեկատվության հրապարակման ժամկետը չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը` սկսած ծանուցումը գրանցման ներկայացնելու օրվանից:
21. Համաձայնեցնող մարմինն իրականացնում է ծանուցման քննարկումը և գրանցումը:
Ծանուցումը գործում է համաձայնեցնող մարմնի կողմից դրա գրանցման օրվանից:
22. Համաձայնեցնող մարմինը պարբերաբար, բայց հայտատուի կողմից փաստաթղթերի հանձնման պահից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովին է ներկայացնում ծանուցման տվյալների ֆայլը (Ձև 3):
Ֆայլը պետք է տվյալներ պարունակի գրանցված ծանուցումների մասին` Հանձնաժողովին տվյալները ներկայացնելու վերջին պահի դրությամբ:
Համաձայնեցնող մարմինը պատասխանատվություն է կրում գրանցված ծանուցումների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվության համար:
Ձև 1
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐԻ
N |
Կրիպտոգրաֆիկական ալգորիթմ |
ՀՀ ԱԱԾ տնօրենի |
ա) |
||
բ) |
||
… |
Ձև 2
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների կառուցվածքի նկարագիրը բերված է աղյուսակում`
Աղյուսակ
Համաձայնեցնող մարմնին տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների կառուցվածքի նկարագիրը
N |
Անվանումը |
Դաշտի տեսակը |
Իմաստային բովանդակությունը |
Պարտադիր լինելը |
1 |
Համարը |
Նիշային |
Գրանցման համարը |
Ոչ |
2 |
Ապրանքի (արտադրանքի) անվանումը |
Նիշային |
Ապրանքի (արտադրանքի) անվանումը |
Այո |
3 |
Ապրանքի (արտադրանքի) արտադրողը |
Նիշային |
Ապրանքի (արտադրանքի) արտադրողը |
Այո |
4 |
Ծանուցման գրանցման ամսաթիվը |
Ամսաթիվը |
Ծանուցման գրանցման ամսաթիվը |
Ոչ |
5 |
Գործածության |
Ամսաթիվը |
Ծանուցման գործածության ժամկետը |
Այո |
6 |
Կարգավիճակը |
Տրամաբանական |
Ծանուցման կարգավիճակն ունի գործում է/ չեղարկված է |
Ոչ |
7 |
Նույնացուցիչը |
Նիշային |
Ապրանքի (արտադրանքի) նույնացուցիչը 11 նիշանի կոդ |
Այո |
2. «Նույնացուցիչը» դաշտը լրացվում է սույն հրամանի Հավելված N 1-ի Ձև 2 «Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմների» 4-րդ կետում նշված տվյալների հիման վրա: Նշանակությունը ձևավորվում է 11 նիշից, յուրաքանչյուր նիշ ստուգվում է սույն հրամանի Հավելված N 2-ի կետում նշված համարին համապատասխան: Եթե նույնացուցչի նիշի հերթական համարը հավասար է Հավելված N 2-ի կետի համարին, ապա նիշին տրվում է մեկ միավորի արժեք, այլ դեպքում` զրո:
Ձև 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին ներկայացվող ծանուցման տվյալների մասին ֆայլի կառուցվածքի նկարագիրը տրված է 4-րդ կետով:
2. Գրանցված և չեղարկված ծանուցումների վերաբերյալ տվյալների ֆայլը պետք է ունենա հետևյալ անվանումը. nXX_DD_MM_YYYY.XLS, որտեղ
n – ծանուցման նշանը,
XX – Մաքսային միության անդամ պետության նշանը,
AM – Հայաստանի Հանրապետություն,
BY– Բելոռուսի Հանրապետություն,
KZ – Ղազախստանի Հանրապետություն,
RU – Ռուսաստանի Դաշնություն,
DD_MM_YYYY –տվյալների ուղարկման օրացուցային օրվա թվային նիշերը, որտեղ DD – օրն է, MM – ամիսը, YYYY – տարեթիվը:
Օրինակ՝ 2010 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության համաձայնեցնող մարմնին ներկայացվող գրանցված ծանուցման մասին տվյալների ֆայլը պետք է ունենա հետևյալ անվանումը. nRU_15_03_2010.xls:
3. Ֆայլը պետք է պարունակի գրանցված և չեղարկված ծանուցումների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողով վերջին ներկայացման պահի տվյալները:
4. Ծանուցման վերաբերյալ ֆայլի կառուցվածքի նկարագիրը`
N |
Անվանումը |
Դաշտի տեսակը |
Իմաստային բովանդակությունը |
Պարտադիր լինելը |
1. |
Համարը |
Նիշային, XXNNNNNNNNNN |
Գրանցման համարը, |
այո |
2. |
Ապրանքի (արտադրանքի) անվանումը |
Նիշային |
Ապրանքի (արտադրանքի) անվանումը |
Այո |
3. |
Ապրանքի (արտադրանքի) |
Նիշային |
Ապրանքի (արտադրանքի) |
Այո |
4. |
Ծանուցման |
Ամսաթիվը |
Ծանուցման |
Այո |
5. |
Գործածության |
Ամսաթիվը |
Ծանուցման |
Այո |
6. |
Նույնացուցիչը |
Նիշային |
Ապրանքի (արտադրանքի) նույնացուցիչ, |
Այո |
7. |
Կարգավիճակը |
Տրամաբանական |
Ծանուցման կարգավիճակն ունի |
Այո |
8. |
Չեղարկման ամսաթիվը |
Ամսաթիվը |
Ծանուցման |
Այո |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ
Ապրանքների անվանումները |
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի | |
1 |
Տպիչներ, պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր և դրանց էլեկտրոնային մոդուլներ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8443 31-ից |
2 |
Հաշվողական գործառույթներով` ձայնագրման, վերարտադրման և տվյալների տեսողական ներկայացման համար գրպանի սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8470 10 000 9-ից |
3 |
Դրամարկղային սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8470 50 000-ից |
4 |
Գրպանի համակարգիչներ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8471 30 000-ից |
5 |
Հաշվիչ մեքենաներ և դրանց մասերը, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8471 30 000 0-ից |
6 |
Հաշվիչ մեքենաների սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8471 70 500 0-ից |
7 |
Գրպանի մեքենաների էլեկտրոնային մոդուլներ և մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8473 21 100 0-ից |
8 |
Կապի բաժանորդային սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8517 11 000 0-ից |
9 |
Բազային կայաններ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8517 61 000 1-ից |
10 |
Հեռահաղորդակցության սարքավորումներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8517 62 000-ից |
11 |
Ծրագրային ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, անկախ տեղեկատվության կրիչից |
8523 29 310 1-ից |
12 |
Հեռուստահաղորդման և ռադիոհեռարձակման սարքավորումներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8525 50 000 0-ից |
13 |
Ռադիոնավիգացիոն ընդունիչներ, հեռակառավարման սարքավորումներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8526 91 200 0-ից |
14 |
«Ինտերնետ» ցանցի մուտքի սարքավորումներ և հաղորդակցության գործառույթով հեռուստատեսային ընդունիչներ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ |
8517 62 000-ից |
15 |
Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ, հիշողության սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ կամ պարունակում են ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) միջոցներ |
8542 31 901 1-ից |
16 |
Այլ էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող անհատական գործառույթներ |
8543 70 900 0-ից |
Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով։