«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10614567
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2014 թ. |
N 256-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 87-րդ, 88-րդ, 89-րդ և 90-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
87. |
Խոշոր եղջերավոր անասունների համար իմունախթանիչ հակավիրուսային «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկ |
Հայաստանի Հանրապետություն |
«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
88. |
Խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների պաստերելոզի նկատմամբ պրեցիպիտացված, ֆորմալինային պատվաստանյութ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն |
89. |
Խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն |
90. |
Լուծիչով Բիոկան ԴՀՊՊԻ+L (Biocan DHPPI+L) լիոֆիլիզատ՝ շան ժանտախտ, վարակիչ հեպատիտ, վարակիչ լարինգոտրախեիտ, պարվովիրուս, պարագրիպ և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |