«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2015 թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ գլխի 6-րդ կետի.
1. 2-րդ ենթակետի «2015 թվականը» բառերը փոխարինել «2015 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
2. 3-րդ ենթակետի «801 – 811 ՄՀՑ» և «842 - 852 ՄՀՑ» տառերը և թվերը հանել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |