«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2014 թ. |
N 595-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 437-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մայիսի 24-ի N 237-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 437-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
10. Պիտանելիության ժամկետում չիրացված, ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակներ, այդ թվում՝ ըստ դուրս գրման ամսաթվերի |
||
1) |
||
2) |
||
3) |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Խաչատրյան |