Հաստատված է |
Հաստատված է |
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 17 ՕԳՈՍՏՈՍԻ 1993 Թ. ԹԻՎ 02080/3-3 ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ (այդ թվում` ԱՊՀ անդամ հանդիսացող) պետությունների միջև կնքված օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերով ավելի քան մեկ պետության օդային տարածքով իրականացվող օդային հաղորդակցությունը ընդունվում է որպես միջազգային օդային հաղորդակցություն, որը պետք է իրականացվի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի (ստորագրված Չիկագոյում 1944 թ. դեկտեմբերի 7-ին) սահմանած սկզբունքների ու կանոնների շրջանակներում, հիմնվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 29-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիային միանալու մասին» որոշման վրա ու առաջնորդվելով նշված Կոնվենցիայի 15 հոդվածի դրույթներով ու «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 17 օգոստոսի 1993 թվականի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 02080/3-3 հրահանգում կատարվում է հետևյալ փոփոխությունը`
Հրահանգի IX բաժնի 26 կետի «բ» ենթակետի 2-րդ մասը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«Միջազգային օդային հաղորդակցության ուղիներով (այդ թվում` Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև) օդային տրանսպորտով կատարվող ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայությունների համար, այդ փոխադրումները միասնական միջազգային փաստաթղթերով ձևակերպելու դեպքում, անցած տարածության չափանիշը չի կիրառվում և դրանք հանդիսանում են արտահանվող ծառայություններ ու ամբողջությամբ ազատվում են ավելացված արժեքի հարկից:»:
Հրահանգի սույն փոփոխությունը գործողության մեջ է դրվում 1996 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅաՆ ՊԵՏ
Պ. ՍԱՖԱՐՅԱՆ |
ՀՀ արդարադատության նախարար Մ. Ալեքսանյան |
Գրանցված է |