«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 մայիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2014 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 08-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 321-Ն որոշման 3-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի N 582-Ն և N 583-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերը 8-րդ ենթակետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետերով.
«9) չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը»:
Ա. Մուրադյան |