ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 3115-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՈՐՄՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000926 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ, ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԻԿՐՈԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Հորմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 28.11.2013 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Հորմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի փետրվարի 16-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000926 լիցենզիայի գործողությունը մանկաբուժական, կոսմետոլոգիական, լաբորատոր ախտորոշիչ` միկրոբիոլոգիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական տեսակների մասով մինչև 2014 թվականի մայիսի 1-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |