ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 նոյեմբերի 2013 թ. |
N 1321-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 6 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 57/1-6 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
120 տեղ
հիմնական հանրակրթական,
155 տեղ
միջնակարգ հանրակրթական,
110 տեղ
2) «Երևանի հ. 87 միջնակարգ դպրոց»
տարրական հանրակրթական,
300 տեղ
3) «ՀՀ Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
35 տեղ
հիմնական հանրակրթական,
40 տեղ
միջնակարգ հանրակրթական,
30 տեղ
4) «ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
27 տեղ
հիմնական հանրակրթական,
92 տեղ
միջնակարգ հանրակրթական,
87 տեղ
5) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
32 տեղ
հիմնական հանրակրթական,
65 տեղ
միջնակարգ հանրակրթական,
38 տեղ
6) «ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
120 տեղ
հիմնական հանրակրթական,
155 տեղ
միջնակարգ հանրակրթական,
110 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան |