«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12414120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
8 հունվարի 2014 թ. |
N 2-Ն |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանով հաստատված հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 9.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9.2. Ռեզիդենտները (բացառությամբ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում բացառապես շրջանառության հարկ վճարող համարվող ռեզիդենտների) յուրաքանչյուր տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):»։
2) Հանել «Շահութահարկի հաշվարկ»-ը և «Շահութահարկի հաշվարկի լրացման ցուցումներ»-ը:
3) Հանել «Շահութահարկի պարզեցված հաշվարկ»-ը և «Շահութահարկի պարզեցված հաշվարկի լրացման ցուցումներ»-ը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Աֆրիկյան |