ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2013 թ. |
N 1117-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱԿԱԴԵՄԻԱ «ՍԻԱՍ»» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ` 0103-«ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ԵՎ 0102-«ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 11 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով` հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 55/3 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱԿԱԴԵՄԻԱ «ՍԻԱՍ»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, միջնակարգ հանրակրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 4 ամիս ուսման տևողությամբ, ընդունելության սահմանային 288 տեղով՝ 0103-«Պահնորդական գործ» և առկա ուսուցմամբ 1 տարի ուսման տևողությամբ, ընդունելության 96 տեղով՝ 0102-«Թիկնապահական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
|
Ա. Աշոտյան |