ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հոկտեմբերի 2013 թ. |
N 965-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված՝ լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի եզրակացությունը և «ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի հայտը.
Հրամայում եմ`
1. «ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա` գործունեության իրականացման վայրը` ք. Գյումրի, Շահումյան փողոց, թիվ 123 (վկայական N 2455764):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
|
Վ. Ավանեսյան |