ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 1022-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՄԻԿՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ամիկուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 05.04.2013 թվականի թիվ 9266 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Ամիկուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2003թ. սեպտեմբերի 22-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000306 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Բագրատունյաց 21 հասցեն տեղափոխել Երևան, Շենգավիթ, Մանանդյան փողոց, 33/3 շենք, 3 շինություն հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Նախարարի պաշտոնակատար |
Դ. Դումանյան |