«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրման և ճանապարհածախսի և փոխհատուցման չափորոշիչը` համաձայն Հավելվածի:
Դ. Դումանյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 22-ի N 37-Ն հրամանի |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն չափորոշչով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրման և ճանապարհածախսի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման Հավելված N 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից դուրս բուժման ճանապարհածախսը:
3. Հայաստանի Հանրապետությունից դուրս պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդի ուղեգրումը կազմակերպվում է «Անկախ պետությունների համագործակցություն» միջազգային կազմակերպության անդամ երկրների շրջանակներում, եթե առկա են`
1) առաջնակի ուղեգրման համար` Հայաստանի Հանրապետության տարածքում հիվանդի բուժման (հետազոտության) անհնարինության վերաբերյալ տվյալ բնագավառի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի կամ նրան փոխարինող մասնագետի, իսկ երեխաների դեպքում` տվյալ ոլորտի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում` մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության (որտեղ բուժվել է կամ շարունակական հսկողության տակ է գտնվում երեխան) եզրակացությունը` վավերացված բժշկական կազմակերպության կնիքով,
2) կրկնակի ուղեգրման համար` հրավիրող բժշկական կազմակերպության եզրակացությունը (հրավերը),
3) տարվա ընթացքում երկուսից ավելի անգամ ուղեգրման համար` հրավիրող բժշկական կազմակերպության եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալ բնագավառի գլխավոր մասնագետի եզրակացությունը,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման Հավելված N 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց բուժման ուղեգրման բացառիկ դեպքերում միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված հանձնարարականը:
4. Հիվանդի ուղեկցողի ծախսերը փոխհատուցվում են հետևյալ դեպքերում`
1) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների,
2) հոգեկան խանգարումով տառապող և համապատասխան ախտորոշում ունեցող հիվանդների,
3) երեխաների,
4) բացառիկ այլ դեպքերում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալ բնագավառի գլխավոր մասնագետի եզրակացությամբ:
5. Հիվանդին և ուղեկցողին տրամադրվում են տրանսպորտային միջոցի տոմսեր (մեկնում և վերադարձ)` առանց տվյալ երկրում բուժման ծախսերի փոխհատուցման:
6. Հայաստանի Հանրապետությունից դուրս հիվանդի (ուղեկցողի) բուժման ուղեգրման գործընթացի կազմակերպումը և ճանապարհածախսի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ընդունված հրամանի հիման վրա:
7. Հիվանդի պահանջով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրվում է նաև ուղեգիր /ռուսերեն լեզվով/ տվյալ պետության համապատասխան կազմակերպություն ներկայացնելու նպատակով: