ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2013 թ. |
N 173-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՍԱՔՍՖՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի ապրիլի 11-ի և «ՏԱՔՍԻ ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի ապրիլի 9-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 28-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 90-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ կազմակերպությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը՝
1. «ՍԱՔՍՖՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00139 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի ապրիլի 12-ից:
2. «ՏԱՔՍԻ ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հունվարի 27-ի ՏԾ N 01547 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի ապրիլի 10-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար |
Գ. Բեգլարյան |
