ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 236-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՆՈ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00406 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր ՎԱՆՈ ԴԱՎԹՅԱՆԻ 2013 թվականի մայիսի 29-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի տույժի վճարման անդորրագրի պատճենը.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 28-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 90-Ա հրամանի 1-ին կետով նշված անհատ ձեռնարկատեր ՎԱՆՈ ԴԱՎԹՅԱՆԻ 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00406 լիցենզիայի գործողության կասեցումը 2013 թվականի մայիսի 30-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |