«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
19 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 272-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման 18 կետի 4-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունիսի 19-ի N 272-Ն հրամանի |
Ձև
___________________________
հարկային տեսչություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտնում եմ` ___ ________________ 20 թվականին կնքված թիվ ____________ համատեղ գործունեության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեության մասով հարկերը (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի և տեղական հարկերի) հաշվարկելու և վճարելու պարտավորությունները համատեղ գործունեության մասնակիցների համաձայնությամբ, ստանձնում է
______________________________________________________________ -ը, (կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)) |
ինչի համար ստորև ստորագրում են.
Համատեղ գործունեության մասնակիցներ | ||||
Հ/հ |
Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
ՀՎՀՀ-ն |
Գտնվելու վայրը |
Ստորա-գրությունը |
Վերոնշյալ պայմանագրով համատեղ գործունեություն իրականացվելու է
_______________________________________ նպատակով: Պայմանագիրը կնքվել է
(գործունեության նպատակը (պայմանագրի առարկան)
_____________________________________________________ ժամկետով:
(պայմանագրի գործողության ժամկետը)
Մասնակիցները տեղյակ են, որ համատեղ գործունեության (այդ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների) մասով հարկային պարտավորությունների կատարման համար կրում են համապարտ պատասխանատվություն:
Հայտարարություն ներկայացնող կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
___________________________ (հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |