«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 04013253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
20 մայիսի 2013 թ. |
N 192-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 515-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 464-Ն որոշման 2-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմն ու յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 515-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հրամանի N 1 հավելվածում՝
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-րդ, 22.2-րդ, 22.3-րդ կետերով՝
«22.1. Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:
22.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:
22.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»,
բ. հավելվածի 24-րդ և 25-րդ կետերը «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով.
2) հրամանի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Վ. Գաբրիելյան |
Հավելված ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2013 թվականի մայիսի 29-ի N 192-Ն հրամանի |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի N 515-Ն հրամանի |
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Բաժնի պետ`
1) կրթության համար` 0-15 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 0-20 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-40 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-25 միավոր
2. Բաժնի գլխավոր մասնագետ`
1) կրթության համար` 0-15 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 0-25 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-40 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-20 միավոր
3. Բաժնի առաջատար մասնագետ`
1) կրթության համար` 0-15 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 0-25 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-40 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-20 միավոր
4. Մասնագետ`
1) կրթության համար` 0-20 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 0-30 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-20 միավոր։»