ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2013 թ. |
N 234-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 17-ի N 13/14 եզրակացությունը.
1. կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԳԱԼԱՔՍԻ ՄԻԼԵՆԻՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00130 լիցենզիան 2013 թվականի ապրիլի 11-ից,
2) անհատ ձեռնարկատեր ԷԴՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00151 լիցենզիան 2013 թվականի ապրիլի 11-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |