ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2013 թ. |
N 209-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՍ ԵՎ ԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00095 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՀԱՍ ԵՎ ԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մայիսի 7-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի տույժերի վճարման անդորրագրի պատճենը.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 15-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 67-Ա հրամանի 1-ին կետով նշված «ՀԱՍ ԵՎ ԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մարտի 21-ի ՏԾ N 00095 լիցենզիայի գործողության կասեցումը 2013 թվականի մայիսի 4-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |