«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413086
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
5 մարտի 2013 թ. |
N 79-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 5-ի N 79-Ն հրամանի |
Ձև
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը |
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||
Կազմակերպության անվանումը կամ անհատ |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
Կազմակերպության գտնվելու վայրը կամ |
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
1. Պարտապանի գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
2. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները (դրամ) |
3. Անուղղակի հարկային պարտավորությունները (դրամ) | ||||||||
4. Ակցիզային հարկ |
5. Ավելացված արժեքի հարկ | |||||||||
6. Ընդամենը |
||||||||||
7. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները |
8. Հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններ (դրամ) | |||||||||
9. Ընդամենը |
Տեղեկությունը ներկայացնող |
Ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներին համապատասխան:
2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար, միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից ընդունվելու (չառարկվելու) դեպքում` կառավարչի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից չընդունվելու (առարկվելու) դեպքում` դատարանի կողմից հաստատվելուց հետո 5-օրյա ժամկետում:
3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունն առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է:
4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:
6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված անուղղակի հարկային պարտավորությունները, 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:
7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:
8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում՝ պարտավորությունների համապատասխան գումարները:
9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում են 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը: