«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
17 հունիսի 2013 թ. |
N 266-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թ. հունիսի 17-ի N 266-Ն հրամանի |
«Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թ. հունիսի 26-ի N 197-Ն հրամանի |
Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի ձև |
Փաստաթղթի մուտքագրման համար ------------------------------------------------ | |||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
2. Հարկ վճարողի (գործատուի) անվանում (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանուն) | |||||||||
Հայտի ներկայացման ամսաթիվ | ||||||||||
1) «Փաստաթղթի մուտքագրման համար» մասում նշվում է գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, [1] տողում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, [2] տողում («Հարկ վճարողի (գործատուի) անվանում») տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)
Բաժին I. Անձնավորված տեղեկություններ
Հ/հ |
Անուն |
Ազգանուն |
Հայրանուն |
Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
Ծննդյան ամսաթիվ |
Անձը հաստատող փաստաթուղթ | |
տեսակ |
սերիա և համար | ||||||
1.1 |
1.2 |
1.3 |
1.4 |
1.5 |
1.6 |
1.7 |
1.8 |
2) 1.1 դաշտում ինքնաշխատ լրացվում է աշխատողի հերթական համարը
3) 1.2 - 1.4 սյունակներում լրացվում են աշխատող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում)
4) 1.5 սյունակում լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը
5) 1.6 սյունակում լրացվում է ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
6) 1.7 և 1.8 սյունակներում համապատասխանաբար լրացվում են ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը՝ ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, ՌԴ քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը
Բաժին II. Կոնտակտային տվյալներ
Հեռախոսահամար |
Բջջային հեռախոսահամար |
Էլ. փոստ |
2.1 |
2.2 |
2.3 |
7) 2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի տան (քաղաքային) հեռախոսահամարը (առկայության դեպքում)
8) 2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում)
9) 2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
Բաժին III. Հասցե և բնակության տվյալներ
Ենթաբաժին I. Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցե
Մարզ |
Համայնք |
Բնակավայր |
Փողոց |
Շենք/տուն |
Բնակարան |
3.1.1 |
3.1.2 |
3.1.3 |
3.1.4 |
3.1.5 |
3.1.6 |
10) 3.1.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության մարզի անվանումը
11) 3.1.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության համայնքի անվանումը
12) 3.1.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակավայրի անվանումը
13) 3.1.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի փողոցի անվանումը
14) 3.1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի շենքի կամ տան համարը
15) 3.1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի բնակարանի համարը
Ենթաբաժին II. Արտերկրի բնակության հասցե
Երկիր |
Հասցեատող 1 |
Հասցեատող 2 |
Հասցեատող 3 |
Փոստի համար |
3.2.1 |
3.2.2 |
3.2.3 |
3.2.4 |
3.2.5 |
16) 3.2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության երկիրը (պետությունը)
17) 3.2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության առաջին հասցեատողը
18) 3.2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երկրորդ հասցեատողը
19) 3.2.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երրորդ հասցեատողը
20) 3.2.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության վայրի փոստային համարը
Բաժին IV. Աշխատանքի մասին տեղեկություններ
Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ
Աշխատանքային հարաբերություններ | |||
Սկիզբ |
Ավարտ | ||
4.1.1 |
4.1.2 | ||
Պաշտոն | |||
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ | |
4.1.3 |
4.1.4 |
4.1.5 | |
21) 4.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
22) 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
23) 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում են աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` ՀՀ կառավարության 07.02.2013թ. «Մի շարք դասակարգիչներ հաստատելու մասին» N 141-Ն որոշման N 4 հավելվածի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչ») համաձայն, տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ
Պաշտոն |
Չվճարվող արձակուրդ |
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ | ||
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ |
Սկիզբ |
Ավարտ |
4.2.1 |
4.2.2 |
4.2.3 |
4.2.4 |
4.2.5 |
24) 4.2.1 սյունակում լրացվում է աշխատողի այն պաշտոնի կոդը (ըստ՝ N 141-Ն որոշման N 4 հավելվածի), որից աշխատողը գնացել է չվճարվող արձակուրդի
25) 4.2.2 և 4.2.3 սյունակներում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
26) 4.2.4 և 4.2.5 սյունակներում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
Ենթաբաժին III. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
Քաղաքացիաիրավական հարաբերություններ | |
Սկիզբ |
Ավարտ |
4.3.1 |
4.3.2 |
27) 4.3.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
28) 4.3.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Ենթաբաժին IV. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային |
4.4.1 |
29) 4.4.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Բաժին V. Աշխատանքի մասին նախկինում սխալ հանձնված տեղեկություններ
Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ
Աշխատանքային հարաբերություններ | |
Սկիզբ |
Ավարտ |
5.1.1 |
5.1.2 |
30) 5.1.1 արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
31) 5.1.2 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
Պաշտոն | ||
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ |
5.1.3 |
5.1.4 |
5.1.5 |
32) 5.1.3, 5.1.4 և 5.1.5 սյունակներում արտացոլվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնի (մասնագիտության) տվյալները
Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ
Պաշտոն |
Չվճարվող արձակուրդ |
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ | ||
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ |
Սկիզբ |
Ավարտ |
5.2.1 |
5.2.2 |
5.2.3 |
5.2.4 |
5.2.5 |
33) 5.2.1 սյունակում արտացոլվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի այն պաշտոնի կոդը, որից աշխատողը գնացել է չվճարվող արձակուրդի
34) 5.2.2 և 5.2.3 սյունակներում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
35) 5.2.4 և 5.2.5 սյունակներում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
Ենթաբաժին III. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
Քաղաքացիաիրավական հարաբերություններ | |
Սկիզբ |
Ավարտ |
5.3.1 |
5.3.2 |
36) 5.3.1 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
37) 5.3.2 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Ենթաբաժին IV. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի |
5.4.1 |
38) 5.4.1 սյունակում արտացոլվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
39) Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն(ներ)» |