«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11213041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 հունվարի 2013 թ. |
թիվ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի «Վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանների ձևերը, դրանց լրացման ու պահպանման կարգը հաստատելու, վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակը, տեղակայման վայրերն ու սպասարկման տարածքները, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու տեսական քննությունների անցկացման օրերն ու ժամերը սահմանելու մասին» N 18-Ն հրամանի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սահմանել վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակը, տեղակայման վայրերը` համաձայն հավելված 8-ի:».
4) 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի հունվարի 10-ի N 1-Ն հրամանի
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի N 18-Ն հրամանի |
Ձ Ե Վ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
|
»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի հունվարի 10-ի N 1-Ն հրամանի
«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի N 18-Ն հրամանի |
Ձ Ե Վ
ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ
Հոգեբանական թեստի արդյունքների վերաբերյալ թերթիկ N ____________
Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________ Անձնագիրը ____________________ Տ/մ կարգը (կարգերը) ___________________ սերիան, համարը Քննության անցկացման կարգը բացատրված է: Քննության սկիզբը` ______ ավարտը` ______
_____________________________ քննություն հանձնողի ստորագրությունը
Ճանապարհային ոստիկանության _______________ հաշվառման-քննական ստորաբաժանում __________________________________________ քննություն ընդունող ծառայողի պաշտոնը, կոչումը
Գիտելիքների ստուգման թեստի արդյունքների վերաբերյալ թերթիկ N ____________
Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________ Անձնագիրը _____________________ Տ/մ կարգը (կարգերը) ___________________ սերիան, համարը
Քննության անցկացման կարգը բացատրված է: Քննության սկիզբը` ______ ավարտը` ______
_____________________________ քննություն հանձնողի ստորագրությունը
Ճանապարհային ոստիկանության _______________ հաշվառման-քննական ստորաբաժանում __________________________________________ քննություն ընդունող ծառայողի պաշտոնը, կոչումը
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի հունվարի 10-ի N 1-Ն հրամանի
«Հավելված 6 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի N 18-Ն հրամանի |
Ձ Ե Վ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ
Մ Ա Տ Յ Ա Ն N ___
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ
Ճանապարհային ոստիկանության ___________ հաշվառման-քննական ստորաբաժանում
Սկիզբը «_____» _____________ 20 թ.
Ավարտը «_____» _____________ 20 թ.
Հ/հ |
Տրման օրը, ամիսը, տարին |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
Անձնագրի սերիան, համարը |
Բնակության վայրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
»: |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի հունվարի 10-ի N 1-Ն հրամանի
«Հավելված 8 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի N 18-Ն հրամանի |
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
|
»: |