ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 578-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՐԸՆԹԱՑ ՈՒՂՂԻՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2009 թվականի մայիսի 13-ին «ՍՐԸՆԹԱՑ ՈՒՂՂԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման ՏԿՈՒ N 00276 լիցենզիան վերաձևակերպել`
«ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թումանյան փող., տուն 14» բառերը փոխարինել «ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղորղանյան փ., տ. 302» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |