Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.11.2012-25.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.170
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007153

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

9 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 41-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության  բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

 

Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

1. Կցել գործին
2. Ա. Բալտայանին
3. Ն. Ավանեսյանին

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

Ա. ԲԱԽՇՅԱՆ

 

ՔԱԳՎ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

ՔԱԳՎ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Լ. ՋԱՎԱԴՅԱՆ

 

ՔԱԳՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ս. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՔԱԳՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

 

Լ. ՍԱՖԱՐՅԱՆ ՔԱԳՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԲԱԺՆԻ ՊԵՏ-ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ Ժ)Պ

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի մարտի 9-ի
թիվ 41-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ` ԲՈՀ) կանոնակարգը (այսուհետ՝ կանոնակարգ) մշակվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) հավելված 1-ի, «Անձնակազմերի վկայականների տրման պետական համակարգի ստեղծման և դրա կառավարման ձեռնարկ» ԴՈԿ 9379-AN/916 և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն (EASA) ՋԱՌ-ՖՍԼ-1, ՋԱՌ-ՖՍԼ-2, ՋԱՌ-ՖՍԼ-4 (JAR –FCL-1, FCL-2, FCL-4, ՓԱՐԹ-66 (PART - 66)-ի, ինչպես նաև Եվրոկոնտրոլի «Անձնակազմի ատեստավորման եվրոպական ձեռնարկ-Օդային երթևեկության կառավարման կարգավարներ» փաստաթղթի դրույթների հիման վրա:

2. ԲՈՀ-ը իր գործունեությունն իրականացնում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Գլխավոր վարչության կանոնադրության, սույն կանոնակարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. ԲՈՀ-ը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:

4. ԲՈՀ-ը կազմված է նախագահից, նախագահի երկու տեղակալներից, քարտուղարից և անդամներից, որոնց ԲՈՀ կազմում նշանակում է Գլխավոր վարչության պետը:

5. ԲՈՀ-ը ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք:

6. ԲՈՀ-ի նախագահը հաշվետու է Գլխավոր վարչության պետին:

7. ԲՈՀ-ի կազմում ընդգրկված ավիացիոն մասնագետները մինչև աշխատանքի անցնելը անցնում են սկզբնական պատրաստվածություն՝ ըստ Գլխավոր վարչության պետի կողմից հաստատված ծրագրերի և դրա արդյունքում ստանում համապատասխան որակավորում մասնագիտացված ավիաուսումնական կենտրոններում:

8. ԲՈՀ-ն ըստ անհրաժեշտության անց է կացնում նիստեր, դրանց վերաբերյալ կազմում արձանագրություններ և կայացնում որոշումներ: ԲՈՀ-ի նիստերն արձանագրվում են ԲՈՀ-ի քարտուղարի կողմից, իսկ որոշումները ստորագրվում են ԲՈՀ նախագահի և քարտուղարի կողմից:

9. ԲՈՀ-ի որոշումները ընդունվում են ԲՈՀ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ ձայնի իրավունքը պատկանում է ԲՈՀ նախագահին:

 

II. ԲՈՀ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. ԲՈՀ-ը մշտական գործող մարմին է, որի խնդիրներն են՝

1) քաղաքացիական ավիացիայի հատուկ մասնագիտական պատրաստվածություն և ավիացիոն ուսումնական հաստատությունների հավաստագիր կամ դիպլոմ ունեցող անձանց (այսուհետ՝ ավիացիոն մասնագետներ) վկայականներ տալու գործընթացի կազմակերպումը,

2) վկայականներում որակավորման նիշերի գրառումներ կատարելը,

3) վկայականների և/կամ նրանցում առկա որակավորման նիշերի գործողության ժամկետը երկարաձգելը,

4) վկայականների գործողության դադարեցումը, կասեցումը և վերականգնումը,

5) ավիացիոն մասնագետների պատրաստության մակարդակի փորձագիտական գնահատումը:

11. Սույն կանոնակարգի իմաստով ավիացիոն մասնագետների դասակարգումը հետևյալն է.

1) Օդանավի օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակներ, ազատ օդապարիկ),

2) Շտուրման,

3) Բորտինժեներ,

4) Բորտռադիստ,

5) Բորտուղեկցորդ,

6) Բորտօպերատոր,

7) Օդային երթևեկության կարգավար,

8) Օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետ (ինժեներ, տեխնիկ. մեխանիկ):

12. ԲՈՀ-ը քննարկում է վկայականների և դրանցում կատարվող որակավորման նիշերի տրման հայտերը և առողջական վիճակի պիտանիության մասին մասնագիտացված ավիաբժշկական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունները:

13. ԲՈՀ-ը՝

1) ձևավորվում է Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներից.

2) կազմակերպում և անցկացնում է վկայական տալու, ինքնուրույն աշխատանքի թույլտվության, վկայականների երկարաձգման համար ավիացիոն մասնագետների մոտ օդանավավարության, ինքնաթիռավարության տեխնիկայի, թռիչքի ժամանակ գործնական աշխատանքի, օդային երթևեկության կառավարման ուղղությամբ հմտությունների, օդանավում ուղևորների սպասարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափորոշիչների իմացության քննություններ և կայացնում համապատասխան որոշումներ.

3) Գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ քննարկում և հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն ուսումնական կազմակերպությունների ծրագրերը և դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսհսկողություն.

4) մասնակցում է ավիացիոն մասնագետների պատրաստման ծրագրերի մշակմանը և դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.

5) քննարկում է համապատասխան փաստաթղթերը և տալիս է եզրակացություն` վկայականը կասեցնելու, դադարեցնելու, թռիչքային աշխատանքում վերականգնելու հարցերի վերաբերյալ.

6) քննարկում է այլ պետության կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականները ճանաչելու վերաբերյալ հարցերը.

7) անհրաժեշտության դեպքում այլ պետությունների քաղաքացիներ հանդիսացող ավիացիոն մասնագետներին տալիս է վկայականներ՝ սույն կանոնակարգի և ԻԿԱՕ-ի հավելված 1-ի պահանջներին համապատասխան.

8) ուսումնասիրում է ԻԿԱՕ-ի փորձի և չափորոշիչների որակավորման պահանջները, ավիացիոն մասնագետների որակավորման և վկայականներ տալու հարցերը և դրա հիման վրա առաջարկություն է ներկայացնում Գլխավոր վարչության պետին` ավիացիոն մասնագետների որակավորման և վկայականների տրման ընթացակարգերը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

9) կազմակերպում է ավիացիոն մասնագետների վկայականների պատրաստումը և դրանց տրման վերաբերյալ վարում գրանցամատյան։

14. Վկայականներում կատարվող նշումները հաստատվում են ԲՈՀ նախագահի կամ նրա տեղակալի ստորագրությամբ և/կամ հատուկ դրոշմով:

15. Վավերականությունը կորցրած նշումների վրա դրվում է համապատասխան դրոշմ՝ անգլերեն լեզվով:

16. ԲՈՀ-ի որոշումը կարող է բողոքարկվել Գլխավոր վարչության պետին` որոշումը ավիացիոն մասնագետին հանձնելուց հետո հնգօրյա ժամկետում: Գլխավոր վարչության պետը դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում նշանակում է նոր քննական հանձնաժողով և դրա հիման վրա տասնօրյա ժամկետում դիմումատուին տալիս գրավոր եզրակացություն:

 

III. ԲՈՀ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

17. ԲՈՀ-ի նախագահը`

1) ապահովում է ԲՈՀ-ի բնականոն աշխատանքը, խնդիրների և գործառույթների կատարումը.

2) կազմակերպում է ավիացիոն մասնագետներին վկայականների տրման և դասակարգման հարցերը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակումը.

3) ապահովում է ԲՈՀ-ի գործավարության վարումը, վկայականների և այլ փաստաթղթերի հաշվառման ու պահպանման կազմակերպումը.

4) հաստատում է ավիացիոն ուսումնական կազմակերպությունների ծրագրերը, հարցաշարերը և քննական թերթիկները:

18. ԲՈՀ-ի նախագահն իրավունք ունի`

1) ներգրավել ԲՈՀ-ի աշխատանքներում Գլխավոր վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց ստորաբաժանումների ղեկավարների համաձայնությամբ.

2) ԲՈՀ-ի աշխատանքներին մասնակցելու համար կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ավիացիոն մասնագետներին՝ նրանց համաձայնությամբ.

3) տալ վկայականների կրկնօրինակներ:

19. ԲՈՀ-ի անդամը ԲՈՀ-ի նախագահի միջնորդությամբ կարող է հանվել ԲՈՀ-ի կազմից Գլխավոր վարչության պետի հրամանով:

 

IV. ԲՈՀ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

20. Գլխավոր քննող (թռիչքային անձնակազմ)`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, 5000 ժամ ընդհանուր թռիչքաժամ, օդանավի հրամանատարի 3000 թռիչքաժամ, ունի ըստ սարքերի թռիչքների թույլտվություն, հրահանգչական աշխատանքի թույլտվություն կամ օդաչու-վետերան, որն ունի երկարամյա աշխատանքային փորձ և ծանոթ է խցիկում անձնակազմի աշխատանքի օպտիմալացման ծրագրին (CRM) և իրական թռիչքի պայմաններին մոտեցված պայմաններում թռիչքային պատրաստության ծրագրին (LОFT), կանոնավոր մասնակցում է թռիչքներին որպես օդաչու-տեսուչ:

21. Քննող (թռիչքային անձնակազմ)`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, 5000 ժամ ընդհանուր թռիչքաժամ, օդանավի հրամանատարի 1000 ժամ թռիչքաժամ, ունի ըստ սարքերի թռիչքների թույլտվություն, հրահանգչական աշխատանքի թույլտվություն կամ օդաչու-վետերան, որն ունի աշխատանքային փորձ և ծանոթ է խցիկում անձնակազմի աշխատանքի օպտիմալացման ծրագրին (CRM) և իրական թռիչքի պայմաններին մոտեցված պայմաններում թռիչքային պատրաստության ծրագրին (LОFT), կանոնավոր մասնակցում է թռիչքներին որպես օդաչու-տեսուչ:

22. Քննող (թռիչքային անձնակազմ-շտուրման)`

շտուրմանի գործող վկայական ունեցող, ընդհանուր թռիչքաժամ 5000 ժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն:

23. Քննող (թռիչքային անձնակազմ-օդանավի բորտինժեներ)`

օդանավի բորտինժեների գործող վկայական, 5000 ժամ ընդհանուր թռիչքաժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն ունեցող:

24. Գլխավոր քննող (թռիչքային պիտանիություն-թռչող ապարատ և շարժիչ)`

ինժեների գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, 10 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող, զբաղեցրած պաշտոնը` ոչ ցածր թռչող ապարատի և շարժիչի գլխավոր մասնագետից (ինժեներից):

25. Քննող (թռիչքային պիտանիություն- ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ)`

ինժեների գործող վկայական, բարձրագույն կրթություն էլեկտրա-, ռադիոսարքավորումների գծով, 10 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող, զբաղեցրած պաշտոնը` ոչ ցածր ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումների առաջատար ինժեներից:

26. Քննող - (օդային երթևեկության կարգավար)

հրահանգչական աշխատանքի ոչ պակաս 3 տարվա ստաժ։

27. Քննող (օդանավի բորտօպերատոր, օդանավի բորտուղեկցորդ)`

օդանավի բորտօպերատորի (օդանավի բորտուղեկցորդի) գործող վկայական, հրահանգչական աշխատանքի ոչ պակաս 3 տարվա ստաժ ունեցող:

 

V. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՂ ԲՈՀ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

28. Գլխավոր օդաչու-տեսուչ`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, որից 2000-ը որպես օդանավի հրամանատար, թույլտվություն սարքերով թռիչքների, օդերևութաբանական նվազագույնը ոչ ցածր ԻԿԱՕ-ի 1-ին կատեգորիայից, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 3 տարվա աշխատանքային ստաժ:

29. Օդաչու-տեսուչ`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, որից 1000-ը որպես օդանավի հրամանատար, թույլտվություն սարքերով թռիչքների, օդերևութաբանական նվազագույնը ոչ ցածր ԻԿԱՕ-ի I կատեգորիայից, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 2 տարվա աշխատանքային ստաժ:

30. Գլխավոր շտուրման-տեսուչ`

շտուրմանի գործող վկայական, հատուկ (մասնագիտական) ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 2 տարվա աշխատանքային ստաժ:

31. Գլխավոր բորտինժեներ-տեսուչ`

բորտինժեների գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 2 տարվա աշխատանքային ստաժ:

32. ԲՈՀ-ի նախագահը քննական հանձնաժողովի անդամներին և թռիչքային պատրաստությունը ստուգող հանձնաժողովի անդամներին տալիս է թույլտվություն իրենց գործառույթները իրականացնելու համար երեք տարուց ոչ ավելի ժամկետով, իր համապատասխան որոշմամբ: Նշված ժամկետը կարող է երկարացվել համապատասխան վերապատրաստման ծրագիրն անցնելուց հետո:

(հավելվածը լրաց. 28.10.08 N 153-Ն, 20.01.09 N 5-Ն, խմբ. 28.09.09 N 130-Ն, 01.10.12 N 164-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան