«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413079
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
26 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 63-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏԱՑԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ և 29-րդ կետերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել գրանցման հայտի և եկամտային հարկի անձնավորված հաշվարկի ընդունման մասին ստացականների ձևերը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013թ. փետրվարի 26-ի N 63-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՍՏԱՑԱԿԱՆ
Գրանցման հայտը ընդունելու մասին
Հարգելի հարկ վճարող,
Ձեր ներկայացրած գրանցման հայտը հաջողությամբ հանձնված է հարկային մարմին
Հանձնված գրանցման հայտի տվյալները՝
Հարկ վճարողի հաշվառման համար
Հարկ վճարողի անվանում
Ներկայացնելու ամսաթիվ/ժամ
Հարկային մարմնում գրանցման համար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տվյալ փաստաթուղթը հանդիսանում է գրանցման հայտը ընդունելու մասին ծանուցում, որը հաստատում է ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի ընդունումն ու գրանցումը հարկային մարմնի կողմից:
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013թ. փետրվարի 26-ի N 63-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՍՏԱՑԱԿԱՆ
Եկամտային հարկի անձնավորված հաշվարկն ընդունելու մասին
Հարգելի հարկ վճարող,
Ձեր ներկայացրած հաշվարկը հաջողությամբ հանձնված է հարկային մարմին
Հանձնված հաշվարկի տվյալները՝
Հարկ վճարողի հաշվառման համար
Հանրային ծառայությունների համարանիշ
Հարկ վճարողի անվանումը
Հաշվարկի տեսակը
Հաշվետու ժամանակաշրջան
Ներկայացնելու ամսաթիվ/ժամ
Հարկային մարմնում գրանցման համար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տվյալ փաստաթուղթը հանդիսանում է եկամտային հարկի անձնավորված հաշվարկն ընդունելու մասին ծանուցում, որը հաստատում է ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի ընդունումն ու գրանցումը հարկային մարմնի կողմից: