Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2013-11.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.02/10(454) Հոդ.91
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2013
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10313102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 փետրվարի 2013 թ.

ք. Երևան

N 104-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել «Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

 

 Տ. Դավթյան

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թ. փետրվարի 14-ի

N 104-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքների կատարման և կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Չափման միջոցների չափագիտական վկայագրում` եզակի օրինակով արտադրվող (կամ ներմուծվող) չափման միջոցի` ըստ սահմանված պահանջների կիրառման համար պիտանի ճանաչելու գործողությունների ամբողջություն:

2) Ստուգաչափող` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող, Չափագիտության ազգային մարմնի կողմից վկայագրված մասնագետ:

3) Չափագիտության ազգային մարմին (այսուհետ՝ ՉԱՄ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որը, չափագիտության բնագավառում, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, իրականացնում է պետական քաղաքականություն:

3. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները արտադրությունից և նորոգումից հետո, իրացումից առաջ և կիրառման ժամանակ ենթակա են ստուգաչափման:

 

II. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

4. Չափման միջոցների ստուգաչափումը լինում է` ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր:

1) Ընտրանքային ստուգաչափման ենթարկվում են զանգվածաբար թողարկվող կամ ներմուծված չափման միջոցները (եթե ստուգաչափման նորմատիվ փաստաթղթով նախատեսված է նման բան): Չափման միջոցների ընտրանքային ստուգաչափման ենթակա լինելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը` չափման միջոցների տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների հիման վրա:

2) Առաջնային ստուգաչափման ենթակա են` տեսակը հաստատված, արտադրությունում թողարկված, նորոգման ենթարկված և ներմուծված չափման միջոցները, բացառությամբ այն չափման միջոցների, որոնց ստուգաչափումը կատարվել է արտադրողի մոտ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը:

Առաջնային ստուգաչափումը կարող է իրականացվել չափման միջոց արտադրող և նորոգող իրավաբանական անձի հսկիչ ստուգաչափական կետերում (ՀՍԿ):

Արտադրությունում թողարկված կամ նորոգումից հետո չափման միջոցները ներկայացվում են առաջնային ստուգաչափման արտադրողի կամ նորոգողի կողմից տեխնիկական հսկողություն անցնելուց հետո:

3) Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցների շահագործման (պահման) ընթացքում, եթե`

ա. վնասված է ստուգաչափման դրոշմը կամ բացակայում է (կորել է) ստուգաչափման մասին վկայականը

բ. չափման միջոցները երկարաժամկետ պահումից հետո մտցվում են շահագործման մեջ

գ. չափման միջոցների արտաքին տեսքը կամ աշխատանքը կասկած է հարուցում

դ. չափման միջոցները չեն իրացվել սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո և պետք է առաքվեն սպառողին

ե. չափման միջոցները օգտագործվում են որպես համալրող` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո:

4) Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափումն իրականացվում է միջստուգաչափական ժամանակամիջոցի ավարտից հետո, որը սահմանվում է հաշվի առնելով չափման միջոցների կիրառման պիտանիության ապահովումը ստուգաչափումների միջև ընկած ժամանակահատվածում այն չափման միջոցների համար, որոնք օգտագործվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում:

Միջստուգաչափական ժամանակամիջոցը սահմանվում է չափման միջոցների տեսակի հաստատման ժամանակ:

5) Կամավոր ստուգաչափման ենթակա են պարտադիր պարբերական ստուգաչափման չենթարկվող բոլոր չափման միջոցները:

 

III. ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ

 

5. Փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:

6. Փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով` չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով: Գրավոր ներկայացված առաջարկում կամ պահանջում պետք է նշված լինի փորձաքննական ստուգաչափման առարկան և նպատակը:

7. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում են Չափագիտության ազգային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասություն ձեռք բերած ստուգաչափում իրականացնող լիազորված կազմակերպությունները:

8. Փորձաքննական ստուգաչափման արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն, որը հաստատում է Չափագիտության ազգային մարմնի ղեկավարը:

9. Եթե փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է դատական մարմինների պահանջով` եզրակացությունը ձևակերպվում է տվյալ մարմինների պահանջներին համապատասխան:

 

IV. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ արտադրող, նորոգող, կիրառող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ժամանակին այդ չափման միջոցը/ները ներկայացնել պարտադիր պարբերաբար ստուգաչափման:

11. Չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանում է ՉԱՄ-ը` չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:

12. Չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա:

13. Ստուգաչափման ենթակա չափման միջոցների անվանացանկը կազմում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը և համաձայնեցման է ներկայացնում ՉԱՄ-ին:

14. Նոր արտադրված չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի, որոնք հաստատվում են չափման միջոցի տեսակի հաստատման փորձարկումների դրական արդյունքների հիման վրա:

15. Եզակի օրինակով արտադրվող կամ ներմուծվող չափման միջոցները ենթակա են չափագիտական վկայագրման դրանց չափագիտական բնութագրերի հետազոտության հիման վրա: Չափագիտական վկայագրման հետազոտության դրական արդյունքների դեպքում տրվում է վկայագիր (համաձայն Հավելված 1-ի Ձև 2), որի գործողության ժամկետը լրանալուց հետո, սույն կարգով սահմանված կարգով, չափման միջոցը ենթակա է ստուգաչափման:

16. Չափման միջոցների ստուգաչափման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական (համաձայն Հավելված 1-ի Ձև 1):

17. Չափման միջոցների ստուգաչափման արդյունքների հիման վրա ոչ պիտանի ճանաչված չափման միջոցները խոտանվում են, ստուգաչափողի կողմից ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է, որոշում է ընդունվում չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու և ստուգաչափման վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում հայտատուին տրվում է ծանուցագիր (համաձայն Հավելված 1-ի Ձև 3):

18. Ստուգաչափումն իրականացվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից կազմած և ՉԱՄ-ի հետ համաձայնեցված չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկների հիման վրա: Չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկները կազմվում են ըստ չափումների տեսակի` երեք օրինակից (համաձայն Հավելված 1-ի Ձև 4):

19. Ստուգաչափման գրաֆիկների համաձայնեցման ժամանակ ստուգվում է ներկայացված չափման միջոցների անվանացանկը, ճշտվում է ստուգաչափում անցկացնելու վայրը, ժամկետները, ստուգաչափման ծավալը և վճարման գումարը: Համաձայնեցված ստուգաչափման գրաֆիկի առաջին օրինակը տրվում է հայտատուին:

20. Ստուգաչափման համար չափման միջոցների տեղափոխումը պետք է ապահովեն չափման միջոցներ տնօրինողները:

21. Չափման միջոցները ստուգաչափման պետք է ներկայացվեն փաթեթավորումից հանված վիճակում: Կից անհրաժեշտ է ներկայացնել չափման միջոցների տեխնիկական նկարագիրը, շահագործման հրահանգը, ստուգաչափման մեթոդիկան և վերջին ստուգաչափման վկայականը:

22. Երբ ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցի արտադրման, նորոգման և շահագործման վայրում, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը`

1) ապահովում է չափանմուշների, օժանդակ սարքավորումների փոխադրումը ստուգաչափման վայր և հետ,

2) հատկացնում է ստուգաչափման համար աշխատատեղ և օժանդակ անձնակազմ,

3) ապահովում է չափանմուշների, չափման միջոցների պահպանումը,

4) ապահովում/հոգում է ստուգաչափողի գործուղման ծախսերը,

5) եթե սպասարկումն իրականացվում է շարժական ստուգաչափական լաբորատորիայի միջոցով` հատկացնում է կայանատեղ և ապահովում է դրա միացումը էլեկտրագազաջրամատակարարման ու կոյուղու ցանցերին և ապահովում պահպանումը:

23. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում, նորոգում և կիրառում են չափման միջոցներ, և որոնց ստուգաչափումը տեղերում անցկացնելու համար պահանջվում են ստացիոնար (մնայուն) ստուգաչափական կայանքներ և ստացիոնար չափման միջոցներ, ապահովում են նշված սարքերի առկայությունը և դրանք տրամադրում ստուգաչափողին` օգտագործման:

 

V. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՈՒՄԸ

 

24. Այլ պետությունների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված ստուգաչափման արդյունքների փոխճանաչման մասին որոշում կայացնում է Չափագիտության ազգային մարմինը` միջպետական և (կամ) միջազգային համաձայնագրերի համաձայն:

 

Հավելված 1

 

Ձև 1

Չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականի ձևը

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
(ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ)

________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

Վ կ ա յ ա կ ա ն  N

 

Ստուգաչափման մասին

 

Ստուգաչափման թվականը 20__ թ._________«___»

 Ուժի մեջ է մինչև 20__ թ. _________«___»

 

__________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը և տեսակը

Գործարանային հմ. ____________________________________________________________

Տեսակը _____________________________________________________________________

Չափման տիրույթը ____________________________________________________________

Ճշտության դասը, կարգը (սխալանքը) ______________________________________________

Արտադրողը _________________________________________________________________

Պատկանում է ________________________________________________________________

իրավաբանական (ֆիզիկական անձի) անվանումը (անունը)

 

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը ճանաչվել է պիտանի

և թույլատրվում է կիրառման։

Ստուգաչափումը կատարվել է համաձայն ________________________________

  ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը

_____________________________________________________________________________

 

Ստուգաչափող

_________________

____________________

 

ստորագրություն

ա.ա.

 

Դրոշմի արտատիպը

Լաբորատորիայի

վարիչ

________________________

________________________

 

ստորագրություն

ա. ա.

 

   Ստուգաչափման արդյունքները

 

(լրացվում է ստուգաչափման նորմատիվ փաստաթղթում՝

համապատասխան պահանջի առկայության դեպքում)

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

Հավելված 1

 

Ձև 2

Չափագիտական վկայագրման վկայագրի ձևը

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
(ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ)

_____________________________________________________________________________

Վկայագրում իրականացնող կազմակերպության անվանումը

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր  N

 

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ

 

Ստուգաչափման թվականը 20__ թ._________«___»

 Ուժի մեջ է մինչև 20__ թ. _________«___»

___________________________________________________________________________

Չափման միջոցի, փորձարկման սարքավորման անվանումը

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Թողարկման թվականը

Պատկանում է ________________________________________________________________

  Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, անունը

 

Նախատեսված է _______________________________________________________________

  Չափման միջոցի, փորձարկման սարքավորման

______________________________________________________________________________

համառոտ նկարագիրը

 

Չափագիտական հետազոտությունների արդյունքները.*

Հ/հ

Չափագիտական բնութագրերի անվանումը

Ստացված չափագիտական բնութագրերի արժեքները

Չափագիտական բնութագրերի
որոշման ժամանակ օգտագործված ելակետային չափման միջոցների
տեսակը, կարգը

1

2

3

4

       

*Որոշվող չափագիտական բնութագրերի մեծ թվի դեպքում թույլատրվում է հետազոտման արդյունքները նշել միայն արձանագրության մեջ, որը կցվում է վկայագրին։

 

Չափագիտական վկայագրման արդյունքների հիման վրա՝ արձանագրություն N ___________

20  թ. __________«___» ________________________________________________________

 չափման միջոցի, փորձարկման սարքավորման անվանումը

_____________________________________________________________________________

 

Համապատասխանում է _________________________________________________________

  չափագիտական բնութագրերի մասին տեղեկություն սահմանող
________________________________________________________________ պահանջներին:

 նորմատիվ (տեխնիկական) փաստաթղթի անվանումը

 

Կատարող`

_________________

____________________

 

ստորագրություն

ա.ա.

 

Բաժնի վարիչ`

_________________

____________________

 

ստորագրություն

ա.ա.

 

 

Հավելված 1

 

Ձև 3

Չափման միջոցների ստուգաչափման մասին ծանուցագրի ձևը

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 (ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ)

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր  № _______

 

Չափման միջոցը հետագա օգտագործման համար
ոչ պիտանի ճանաչելու մասին
 
____________________________________________________________________
չափման միջոցի անվանումը, տեսակը 

Տեսակը_______________________________________________________________

Գործարանային № ______________________________________________________

Արտադրողը ___________________________________________________________

Պատկանում է __________________________________________________________

Իրավաբանական անձի  (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը), գտնվելու (բնակության) վայրը

 

Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի
______________________________________________________________________
ոչ պիտանի ճանաչելու պատճառը

 

Լաբորատորիայի վարիչ

_________________

____________________

 

ստորագրություն

ա.,ա.

 

Ստուգաչափող  

_________________

____________________

 

ստորագրություն

ա.,ա.

___________

20   թ. _____________ « ___ »

 

 

Հավելված 1

 

Ձև 4

 

Չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկի օրինակելի ձևը

 

 «Հաստատում եմ»

 

 ____________________________________

 իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատեր)

________________________________

անվանումը (անունը), գտնվելու (բնակության) վայրը

 

 

______________ 

___________

_________

ղեկավարի պաշտոնը

ստորագրությունը

ա.,ա.

 

20  թ. ____________ «____»

    

 «Համաձայնեցված է»

 

___________________________ 

ստուգաչափում կատարող չափագիտական

_______________________

կազմակերպության անվանումը,

գտնվելու վայրը

 

տնօրեն 

_____________

___________

ստորագրությունը

ա.,ա.

 

20  թ. __________ «____ »

 

Չափման միջոցի ստուգաչափման գրաֆիկը

 

Հ/հ

Չափման
միջոցի տեսակը, գործարանային համարը, նշագիրը

Չափման միջոցի չափագիտական բնութագրերը

Ստուգա-չափման պարբերա-կանությունը

Վերջին ստուգա-չափման թվականը

Ստուգա-չափման վայրը

Ստուգա-չափում
անցկաց-նելու ժամ-կետը

Օգտագործ-ման ոլորտը կամ տեղադրման վայրը

ճշտության դասը, սխալանքը

չափման սահմանները (տիրույթը)

1

2

3

4

5

6

7

8

9

Չափումների տեսակը

 

____________________________________________________________

 

Ղեկավար

 

_______________________________

_____________

_______

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատեր) 

ստորագրություն

ա.ա.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.2018, N 133-Ն 11.03.2018, N 104-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան