«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10612323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2012 թ. |
N 128-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 54-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
54. |
Մանր և խոշոր եղջերավոր անասունների Clostridium հիվանդությունների դեմ համակցված Մուլտիքլոս (MULTICLՕS) պատվաստանյութ |
Նիդեր-լանդներ |
«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |