ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունվարի 2012 թ. |
N 10-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 13-ի N 1/9 եզրակացությունը.
1. «ՅՈՒՄԱԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:
2. «ՎԵՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:
3. «ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:
4. «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:
5. «ՔՐՈՆՈԳԱՐԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
6. «ՄԵՅԼ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |