«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012194
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 ապրիլի 2012 թ. ք. Երևան |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգի 22-րդ կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանը։
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ (ռեեստր)
(լրամշակված տարբերակ, 31.12.2011թ. դրությամբ)