«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32611497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 նոյեմբերի 2011 թ. |
N 117-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
Հրամայում եմ `
1. Սահմանել`
1) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Ա. Երիցյան |
Հավելված 1 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի նոյեմբերի 11-ի N 117-Ն հրամանի |
ՁԵՎ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ
Հ/հ |
Հաշվառ-ման |
Կազմա-վորման |
Կազմա-վորման |
Կազմավորման մակարդակը (ծանր, միջին, թեթև)` ըստ ԻՆՍԱՌԱԳ դասա-կարգման |
Իրականացվող |
Կազմա-վորման |
Հաշվառման |
Գտնվելու վայրը, |
Անձնա-կազմի քանակը |
Տեխզինվա-ծության աստիճանը |
Նշում-ներ |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
11. |
12. |
Հավելված 2 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի նոյեմբերի 11-ի N 117-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` լիազոր մարմին) վարվում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված Ձևի:
2. Գրանցամատյանը վարում և պահպանում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումը:
3. Փրկարարական կազմավորումների առկայության մասին գրանցամատյանում գրանցումներ կատարվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան փրկարարական կազմավորումների ստեղծման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:
4. Գրանցամատյանի`
1) 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները.
2) 2-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հաշվառման համարը.
3) 3-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անվանումը.
4) 4-րդ սյունակում` փրկարարական կազմավորման կարգավիճակը, ըստ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի`
ա. հանրապետական փրկարար ուժեր,
բ. մարզային փրկարարական կազմավորումներ,
գ. միջհամայնքային փրկարարական կազմավորումներ,
դ. համայնքային փրկարարական կազմավորումներ,
ե. կազմակերպություններ փրկարարական կազմավորումներ,
զ. կամավոր փրկարարական կազմավորումներ.
5) 5-րդ սյունակում լրացվում է կազմավորման մակարդակը` ծանր, միջին, թեթև` Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային որոնողափրկարարական խմբի, ԻՆՍԱՌԱԳ-ի (INSARAG), դասակարգմանը համապատասխան.
6) 6-րդ սյունակում որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ փրկարարական կազմավորմանը`
ա. թույլատրված և իրականացվող փրկարարական աշխատանքների մասին,
բ. փրկարարական աշխատանքների կատարումը մերժելու (որակավորում չանցնելը) և փրկարարական կազմավորման գործունեությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ համապատասխան մարմիններին միջնորդություն ներկայացնելու մասին.
7) 7-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հիմնադրի անվանումը.
8) 8-րդ սյունակում` որակավորող հանձնաժողովի, փրկարարական կազմավորմանը փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք տվող, համապատասխան որոշման արձանագրության և լիազոր մարմնի ղեկավարի հրամանի տարին, ամիսը, ամսաթիվն ու համարը.
9) 9-րդ սյունակում` փրկարարական կազմավորման գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը.
10) 10-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անձնակազմի քանակը.
11) 11-րդ սյունակում` փրկարարական կազմավորման տեխնիկական հագեցվածության մասին տվյալները.
12) 12-րդ սյունակում` ըստ անհրաժեշտության այլ նշումներ:
5. Փրկարարական կազմավորումը գործող և որակավորված, փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող է համարվում որակավորող հանձնաժողովի որոշման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանն արձակվելուց հետո: