ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Թիվ 40 | 16 ապրիլի 2007 թվականի |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-128-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 19 (543) համարում հրապարակված 2007 թվականի փետրվարի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-128-Ն) օրենքի ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` ապրիլի 12-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված պաշտոնական հրապարակման պահից:
Իրավական ակտերի |
Կ. Խտրյան |