ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2011 թ. |
N 1091-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐՈՒԺՆԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի» 8-րդ կետի պահանջներով`
Հրամայում եմ``
1. «ՎԱՐՈՒԺՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 45 տեղով գործունեության լիցենզիա։
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:
|
Ա. Աշոտյան |