«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
3 փետրվարի 2012 թ. ք. Երևան
N 26-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
հրամանով հաստատված հավելվածի N 1 ձևի ակցիզային հարկի հաշվարկման լրացման կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «միայն 2204 և 2208 ծածկագրերին» բառերը փոխարինել «2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 և 271019810 ծածկագրերին» բառերով, իսկ «մեկ լիտրի» բառերը` «մեկ լիտրի կամ օրենքով սահմանված դեպքում` մեկ կիլոգրամի» բառերով:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |