«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2011 թ. |
N 34-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ` ՈՐՊԵՍ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.7-025-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
Հաստատել.
«Հայաստանի Հանրապետությունում թոքի քաղցկեղի` որպես ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդության, համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.7-025-11 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն Հավելվածի:
Հ. Քուշկյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 30 դեկտեմբերի 2011թ. N 34-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ` ՈՐՊԵՍ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՍԿ N 3.7-025-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, մասնագետների համար, որտեղ իրականացվում է «թոքի քաղցկեղ» հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների համար, որոնք ընդգրկված են թոքի քաղցկեղի համաճարակաբանական հսկողությունում:
2. Համաձայն սույն սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` թոքի քաղցկեղի դեպք է համարվում մորֆոլոգիական հետազոտությամբ հաստատված թոքային հյուսվածքներում չարորակ նորագոյացության առկայությունը, այդ թվում` շնչառական ուղիների բջիջների քաղցկեղային ախտահարումը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում անձի մոտ առաջին անգամ թոքի քաղցկեղ ախտորոշման հաստատման դեպքում բժշկի կողմից լրացվում է «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը` Հավելված 1:
4. «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը ունենում է համար, որը բաղկացած է հիվանդության պատմության կամ ամբուլատոր բժշկական քարտի համարից և տարեթվից: Նշված բաղադրիչները միմյանցից տարանջատվում են կոտորակի նշանով:
5. «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը դեպքը արձանագրելուց հետո 1 շաբաթվա ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոն:
6. «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևը Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոն ներկայացնելու վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կամ ամբուլատոր բժշկական քարտում կատարվում է գրառում` նշելով ամսաթիվը և ԾՀ-1 ձևի համարը:
7. Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և սույն սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոն հաղորդման համար պատասխանատու է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տվյալ կազմակերպության ղեկավարը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
8. Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում կամ նրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Թոքի քաղցկեղի դեպքի հաշվառման և հաղորդման ձևաթուղթ» ԾՀ-1 ձևերի տվյալները գրանցվում են սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված թոքի քաղցկեղի դեպքերի հաշվառման գրանցամատյանում:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ Երևան քաղաքի տարածքային կենտրոններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից ստացված ԾՀ-1 ձևերի տվյալները ամփոփվում են և լրացվում են սույն հրամանի հավելված 3-ով հաստատված ԾՀ-2 եռամսյակային տեղեկատվական ձևերը:
10. Յուրաքանչյուր եռամսյակ, մինչև հաջորդ ամսվա 15-ը, ԾՀ-2 եռամսյակային տեղեկատվական ձևը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 34-Ն հրամանի |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Բժշկական փաստաթուղթ Ձև ԾՀ 1 | |||
Կազմակերպության անվանում |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «__»___________թ. N________ հրամանով | |||
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ | ||||
1.Ախտորոշում | ||||
2.Ազգանուն, անուն, հայրանուն | ||||
3.Սեռ |
4. Տարիք | |||
5. Բնակության վայր _______________________տարածաշրջան________________________________ _____________փողոց____________________տուն N_________________բն.______________________ __________________________հեռախոս ____________________________________________ սեփական, կոմունալ, հանրակացարան (ընդգծել), գրանցման վայրից տարբեր բնակվելու դեպքում` նշել _______________________________________________________________________________________
| ||||
7. Կրթությունը` տարրական, թերի միջնակարգ, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն (ընդգծել) | ||||
8. Ամսաթվեր` 1) հիվանդացման_________________________________________________________________ 2) առաջին անգամ դիմելու հայտնաբերման__________________________________________ 3) ախտորոշման _________________________________________________________________ 4) հոսպիտալացման_______________________________________________________________
| ||||
9. Հոսպիտալացման վայր | ||||
10. Ռենտգենաբանական հետազոտության տվյալներ
|
11. Ախտաբանաանատոմիական հետազոտության տվյալներ
| |||
12. Հիվանդությունը հայտնաբերվել է բուժօգնության դիմելու արդյունքում, այդ թվում ստացիոնար հետազոտվելիս, կանխարգելիչ բժշկական զննությունների ընթացքում և այլն (նշել) ____________________________________________________________________________________
| ||||
13. Օգտագործում է ծխախոտ □ Այո □ Ոչ | ||||
14. եթե ոչ, նախկինում օգտագործել է ծխախոտ □ Այո □ Ոչ |
15. Եթե այո, ինչ տևողությամբ __________տարի | |||
16. Ծխախոտի օգտագործման ձևը` սիգարետ, սիգար, ձեռքով պատրաստված ծխախոտ, այլ (ընդգծել) | ||||
17. Օրական օգտագործած ծխախոտի` սիգարետների միջին քանակը | ||||
18. Երկրորդային ծխի ենթարկվածությունը □ Այո □ Ոչ Եթե այո, ապա` □ ներկայում □ անցյալում | ||||
19. Եթե այո, ապա երկրորդային ծխի ենթարկվածության հիմնական վայրը | ||||
20 Հաղորդող կազմակերպության գտնվելու վայր, հեռախոս | ||||
21. Հաղորդողի պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն |
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 34-Ն հրամանի |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Ամսաթիվ |
Քարտ N |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության |
Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն |
Տարիք |
Բնակության վայր |
Ախտորոշում |
Ծանոթություն |
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 34-Ն հրամանի |
ՁԵՎԱԹՈՒՂԹ
ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Բժշկական փաստաթուղթ Ձև ԾՀ 2 եռամսյակային | ||||||
Կազմակերպության անվանում |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «__»_____2___թ. N________ հրամանով | ||||||
______________եռամսյակ ______2____տարի | |||||||
Դեպքերի ընդհանուր թիվ |
այդ թվում` | ||||||
կանայք |
տղամարդիկ | ||||||
Դեպքերի |
որից |
Դեպքերի թիվ |
որից ծխողներ |
Դեպքերի թիվ` |
որից | ||
Ծխախոտի օգտագործման տևողություն /տարիներ/ |
Երևան քաղաքի բնակիչներ |
Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների բնակիչներ |
Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերի բնակիչներ | ||||
մինչև 5 տարի |
|||||||
5-10 տարի |
|||||||
10-15 տարի |
|||||||
15-25 տարի |
|||||||
25 տարի և ավելի |