«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011542
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 նոյեմբերի 2011 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգ»-ի 12-րդ կետի պահանջներին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորությունները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկում:
|
Հ. Քուշկյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 15-ի N 21-Ն հրամանի |
Լ Ի Ա Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորություններն են`
1) դեղերի պետական գրանցման կամ այդ գրանցումը մերժելու, ինչպես նաև անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության փորձաքննության արդյունքներով եզրակացությունների քննարկումն ու ընդունումը,
2) դեղագործական արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի, դրա կիրառելիության վերաբերյալ եզրակացությունների ընդունումը,
3) դեղագործական արտադրանքի տեսակի որոշումը,
4) դեղագործական արտադրանքի պետական գրանցման ներկայացված հայտերի փորձաքննության արդյունքների գնահատումը և պետական գրանցման կամ գրանցման մերժման նպատակահարմարության մասին եզրակացությունների տրամադրումը,
5) դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության տրամադրումը,
6) փորձաքննության մեջ գտնվող դեղերի` դեղատոմսային, առանց դեղատոմսի տրվող, հիմնական և հսկվող դեղերի ցանկերին պատկանելության որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
7) պետական գրանցման ենթակա դեղերի կիրառման հրահանգների հաստատումը: